Մատչելիության հղումներ

Պլաստիկե շշերից տաղավարներ, ջահեր, թիթեռներ ու ծաղիկներ են պատրաստում


«Կյանքի գույներ» ՀԿ-ի երիտասարդ բնապահպանները Արմավիրի մարզի Փարաքար համայնքում գտնվող Թաիրով մշակույթի տան սաներին սովորեցնում են թափոնների արվեստը:

«Կյանքի գույներ» ՀԿ-ի օգնությամբ երեխաներն իրենց ձեռքով պլաստիկե շշերից պատրաստում են խոզուկի տեսք ունեցող ծաղկամաններ: Պատանիներն ամենից շատ տպավորված են բակում իրենց պատրաստած տաղավարից:

«Պլաստիկե շշերը հավաքել ենք սրճարաններց, ռեստորաններց, նույնիսկ աղբամաններից», - պատմում են նրանք։

Ճամբարի երեխաներին սովորեցնում են պոլիէթիլենային տոպրակներից պայուսակներ հյուսել, թղթե թափոններից եւ համակարգչային հին կրիչներից զարդատուփեր պատրաստել:

Հասարակական կազմակերպության նախագահ Աննա Ազարյանը «ՄաքսԼիբերթիի» հետ զրույցում նշեց, որ պատրաստվում են բարեկարգել ճամբարի տարածքը: Այդ նպատակով մեքենայի անվադողերից պատրաստել են ծաղկամաններ․ - «Բացի տաղավարից ու ծաղկամաններից, աղջիկները սովորում են պլաստիկե շշերով պատրաստել թիթեռներ եւ ծաղիկներ, ջահեր եւ այլն»:

Պատանիները սկսել են տանը տեսակավորել եւ հավաքել աղբը, չնայած երբեմն ծնողները հանդիմանում են, պահանջում են դեն նետել հավաքածը։

«Դրա համար ամբողջը չեմ հավաքում: Համ էլ, որ դեռ լավ չեմ կարողանում պատրաստել, տանը փորձում եմ, որ սովորեմ», - պատմեց երեխաներից մեկը։

please wait

No media source currently available

0:00 0:05:48 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG