Նորզելանդացին ու պորտուգալացին, ամերիկացին ու հոլանդացին, անցնելով Ալբանիայով, Խորվաթիայով, Վրաստանով եւ մի շարք այլ երկրներով, այսօր հասել են Երեւան: «Կովկասյան մարտահրավերներ» կազմակերպության ամենամյա Բուդապեշտ-Երեւան մրցավազքի մասնակիցները չորեքշաբթի օրը հասան վերջնակետին: Մրցավազքն անց է կացվում արդեն չորրոդ անգամ: Այս տարի մասնակցում էին 18 թիմ 51 մասնակիցներով:
«Սա արկածային ճանապարհորդություն է, սա տառացիորեն ռալլի չէ, մրցավազք չէ, այն ավելի շատ ճանաչողական է, եւ մեր հիմնական նպատակը մարդկանց հետ շփվելն է, այս բոլոր երկրները տեսնելը եւ հաճույք ստանալը», - ասաց մրցավազքի կազմակերպիչ հունգարացի Աթիլլան:
«Կովկասյան մարտահրավերներ» կազմակերպության հիմնադիրը հնդիկ է, որին շատ է դուր եկել Երեւանը եւ որոշել է, որ մրցավազքի վերջնակետը հենց Երեւանն է լինելու, չնայած այս 4 տարիների ընթացքում միայն մեկ հայ է մասնակցել:
Մրցավազքին կարող են մասնակցել ցանկացած մասնագիտության, տարիքի եւ սեռի մարդիկ: Աթիլլան ինքը 10 տարի աշխատել է գովազդային բիզնեսում, հետո թողել է աշխատանքն ու սկսել է զբաղվել, իր խոսքով, նրանով, ինչը սիրում է: Ճանապարհորդելը հոբիից վերածվել է աշխատանքի:
Մրցավազքի մասնակիցները անցել են 12 երկրի տարածքով: Հոլանդացի Դոլֆը խոստովանում է, որ ամենադժվարը Ալբանիան էր, քանի որ ճանապարհներն այդքան էլ նորոգված չէին: Դոլֆն ու իր եղբայրը մրցավազքին մասնակցում էին մոտոցիկլետներով: Հարցին, թե ինչո՞ւ մոտոցիկլետներով, Դոլֆը պատասխանեց. - «Որովհետեւ մենք «իսկական» տղամարդ ենք, չենք սիրում հեշտ ճանապարհը, քանի որ դժվարություններից հետո ավարտն ավելի հաճելի է, եւ գարեջուրը շատ ավելի համեղ է երեկոյան, երբ մի քանի կիլոգրամ փոշի ես կուլ տվել ցերեկը»:
Մասնակիցների խոսքերով` ճանապպարհին բազմաթիվ դժվարություններ են եղել, այդ պատճառով էլ պայմանավորված ժամին միայն 3 մեքենա ժամանեց` 9 մասնակիցներով: 10 մեքենա դեռ ճանապարհին էին, 4-ը դուրս էին մնացել մրցավազքից, որոնցից մեկը վառվել էր Կապանում:
Աթիլլայի մեքենան 29 տարեկան «Մոսկվիչ» էր: Նա բացատրեց, որ այս մեքենաները շատ հեշտ է օգտագործել եւ նորոգել, այդ պատճառով հենց դրանցով են ճանապարհորդում
«Երեկ խլացուցիչը ընկավ, եւ ես կապեցի այն իմ շապիկի մի կտորով: Այս մեքենաները դանդաղ են, բայց գնում են ամեն օր: Մենք նույնիսկ լրացուցիչ անվադող չունենք. ես ամբողջ ճանապարհը վարել եմ առանց լրացուցիչ անվադողի», - ասաց Աթիլլան:
«Շատ դժվարություններ կային ճանապարհին: Եղանակը, մոլորվելը, ես նույնիսկ չեմ հաշվել, թե քանի անգամ ենք մոլորվել, բայց հաշվել եմ` քանի անվադող ենք փոխել. կարծում եմ 5-ը, 3 անգամ էլ արգելակներն ենք նորոգել: Մինչեւ այստեղ գալը իմ մազերը շագանակագույն էին, հիմա դրանց կեսը սպիտակել է», - կատակեց ֆինանսիստ Քեվինը Նյու Յորքից:
Մասնակիցների խոսքերով` մարտահրավերներից մեկն էլ հենց այն է, որ ուղղակի հարմարավետ մեքենայով չեն ճանապարհորդում. ճանապարհը երկար է, հոգնեցուցիչ, բայց հետաքրքիր: