Հայաստանում որոշակի թերահավատությամբ են վերաբերվում ազգային փոքրամասնությունների հիմնադրամներին 1936 թվականին նրանցից բռնագրավված ունեցվածքը վերադարձնելու մասին Թուրքիայի կառավարության որոշմանը:
Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը կարծիք հայտնեց, թե Ստամբուլի հայ համայնքի ոգեւորությունը այս որոշման առթիվ վաղաժամ է, քանի որ առաջին անգամը չէ, որ դրական գործընթացները Թուրքիայում ավարտին չեն հասել:
«Որոշումը` որոշում, համարձակ որոշում, բայց տակավին գործադրությունը պետք է տեսնենք: Որովհետեւ տակավին սա չի նշանակում, որ ինքնաբերաբար այդ բոլոր խլված անշարժ գույքերը իրենք արդեն անմիջապես կստանան», - ասաց նա:
Մանոյանի խոսքով` Թուրքիայում ապրող հայերի թե' ուրախությունը եւ թե' տխրությունը ցույց են տալիս, որ նրանք պատանդ են այնտեղ: Ըստ Դաշնակցության ներկայացուցչի, թեեւ Թուրքիան այս քայլը ներկայացնում է որպես բարի կամքի դրսեւորում, սա ընդամենը իրավական պարտավորության կատարում է, որի դիմաց Թուրքիան կփորձի Հայաստանից եւ Իսրայելից դիրքորոշումների մեղմացում կորզել:
«Եթե նույնիսկ ուղղակի ինչ-որ բան չկորզի այս երկուսից, կփորձի ճնշում բանեցնել այլոց միջոցով, որ` տեսեք, իրենք հայերի նկատմամբ, հրեաների նկատմամբ դրական վերաբերմունք ունեն, դուք էլ պետք է, որ ձեր վերաբերմունքը համապատասխանաբար անեք: Ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, երբ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը կատարվեց, պատարագը տարին մեկ օր արտոնվեց, Թուրքիան փորձեց դա ներկայացնել որպես Հայաստանի նկատմամբ ինչ-որ դրական ժեստ», -փաստարկեց Մանոյանը:
Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի համոզմամբ` մեծ հույսեր չարժե փայփայել, թե Թուրքիայի պետական քաղաքականության մեջ որեւէ բան է փոխվել. Թուրքիան որեւէ իմաստով ոչ մի զիջման չի գնա, իսկ բռնագրավված ունեցվածքը վերադարձնելու խոստումը հերթական փորձն է` շեղել հայկական հարցին լուծում տալու գործընթացը:
«Փոքրիկ մի բանով համաշխարհային հանրությանը ներկայացնել որպես լուծման մի փորձ, որը խուսափման ձեւ է: Բնիկ ժողովուրդներին, որոնք դարձել են փոքրամասնություններ, վերադարձնում են փշրանքներ: Տեսնենք հետո այդ փշրանքների մեջ էլ ինչ կվերադարձնեն: Ես շատ վստահ չեմ», - հավելեց Շիրինյանը:
Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի խոսքով, համայնքներին փոխհատուցվելիք ընդհանուր գույքը 8- 9 միլիոն դոլար է գնահատվում: Թուրքագետն ասում է, որ ստամբուլահայ համայնքի համար սա, իհարկե, դրական քայլ է, բայց այն շատ չնչին փոխհատուցում է, քանի որ Ցեղասպանության եւ դրան հաջորդած տարիներին հայերի նյութական կորուստը ահռելի է:
Ըստ Հովհաննիսյանի, սա որոշակի քայլ է Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում, մասնավորապես` շահելով ստամբուլահայ համայնքի համակրանքը` առանձնացնել այն ընդհանուր սփյուռքից. - «Որովհետեւ այդ ռազմավարության մեջ, որ հիմա որդեգրել է Թուրքիայի արտգործնախարարությունը, հստակ դրված է խնդիր` ներկայացնել «վատ» Սփյուռքը, որը «չարացած» է Թուրքիայի դեմ եւ անընդհատ ճանաչման մասին է խոսում, փոխհատուցման մասին է խոսում, բանաձեւեր է փորձում անցկացնել, խոսել «աղքատ» Հայաստանի մասին, որը ընկնում է այս կամ այն մեծ տերության ազդեցության տակ եւ ճիշտ քաղաքականություն չի վարում»:
Եվ որոշակի արդյունքի, ըստ Հովհաննիսյանի, Թուրքիան հասնում է. - «Նույնիսկ այդպիսի տերմին կա` «մեր հայերը», որ Թուրքիան այնպիսի երկիր է, որտեղ բոլոր ազգերը, բոլոր փոքրամասնությունները ազատորեն տնօրինում են իրենց սեփականությունը, ազատորեն կրոնը, մշակույթը եւ այլն պահպանում են»:
Կիրո Մանոյանը Ռամադանի տոնակատարության ավարտին Էրդողանի հրավիրած հյուրասիրությունը շոու է անվանում. - «Շատ ջերմ խոսքեր եւ այլն: Տեսնենք քանի՞ շաբաթ կդիմանա այս այսպես ասած մեղրալուսինը, եւ ե՞րբ հանկարծ ինքը նորից կսպառնա, որ հայերին կքշեմ, այս կանեմ, այն կանեմ»: