Երեւանի Աբովյան փողոցում վերջերս քանդված «Միլանո» խանութի սեփականատերը այսօր հայց է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, իրենց ձեւակեպրմամբ` «ԱՎՈ ՖՄՀ» ընկերության «ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու վերաբերյալ»:
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց խանութի սեփականատերը հանդիսացող «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Ընկերության հիմնադիր Հովհաննես Ղուկասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր առավոտյան ականատես են եղել, թե ինչպես է արդեն քանդված շենքի տարածքից տեղափոխվում իրենց պատկանող գույքը:
«Եկանք նկարահանեցինք, որ բանվորները խրձերով ալյումինը ամեն մեկը մի կողմ է տանում: Մոտ 10 տոննա ալյումինի պրոֆիլ է օգտագործվել այդ նկուղի երեսապատման համար», - ասաց «Միլանոյի» սեփականատերը` հավելելով, որ խանութի քանդումից հետո տարածքում մնացել է մոտ 300 հազար դոլարի գույք, սակայն իրենց թույլ չի տրվել մոտենալ շինությանը եւ տեղափոխել այն:
«Պատճառաբանում են, որ այն ի պահ է հանձնված ոստիկանությանը եւ ոստիկանությունը արգելք է հանդիսացել, որպեսզի մենք կարողանանք մեր շարժական գույքը տեղափոխել: Եթե նույնիսկ մի քանի անգամ մեզ թույլ են տվել, միայն ԴԱՀԿ-ի աշխատակիցների միջոցով, որպեսզի կարողանանք ինչ-որ մեր օգտագործման ապրանքներ հանենք, որի վերաբերյալ արձանագրություն է կազմվել», - նշեց նա:
500 քմ ընդհանուր տարածքով եռահարկ շենքը, նախկին սեփականատիրոջ խոսքով, շուկայական գներով մոտ 2 միլիարդ դրամ է գնահատվել, մինչդեռ որպես փոխհատուցում Հովհաննես Ղուկասյանին առաջարկվել է 200 միլիոն դրամ, քանի որ շենքի նկուղը, երկրորդ հարկը եւ ձեռնահարկը ճանաչվել են ապօրինի:
Ղուկասյանի շահերի պաշտպանները գտնում են, որ պետությունը «Միլանո» խանութի շենքը` նկուղը, երկրորդ հարկը եւ ձեղնահարկը, ուղղակի նվիրել է կառուցապատող «ԱՎՈ ՖՄՀ» ընկերությանը, որը, ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, պատկանում է սփյուռքահայ գործարար Ավետիս Կարագուլյանին: