Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում ժամկետային զինծառայող է մահացել


Ըստ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակից ստացված տեղեկության` օգոստոսի 26-ին, ժամը 20:30-ի սահմաններում անգիտակից վիճակում զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Աղասի Գեղամի Աբրահամյանը (ծնված 1992թ), որտեղ մեկ ժամ անց մահացել է:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է նաեւ, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG