ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հանդես է եկել Լիբիայում կարգուկանոնը հնարավորինս արագ վերահաստատելու կոչով:
Նա ընդգծել է, որ երկիրը «ողողված է» հրազենով եւ անգամ Մուամար Քադաֆիին փաստացի կերպով իշխանությունից հեռացնելուց հետո բազմաթիվ շրջաններում մարտերը շարունակվում են:
Ելույթ ունենալով Աֆրիկյան միության, Արաբական երկրների լիգայի եւ «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է Լիբիա մտցնել միջազգային ոստիկանության ստորաբաժանումներ:
Բան Կի-մունը նշել է, որ երկրում զգացվում է վառելիքի, պարենի եւ դեղորայքի սուր պակաս, խաթարվել է մայրաքաղաք Տրիպոլիի ջրամատակարարումը:
Վերջին տվյալներով, ապստամբները, հաղթահարելով Քադաֆիի կողմնակիցների համառ դիմադրությունը, շարժվում են դեպի գնդապետի ծննդավայրը` Սիրթ քաղաքը, որն այժմ ռմբակոծության է ենթարկվում ՆԱՏՕ-ի կողմից: