Մատչելիության հղումներ

Լոռու մարզում նվազել է հարկերի հավաքագրումը


Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Նախորդ տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածի համեմատ, այս տարի նվազել է Լոռու մարզի 113 համայնքերի սեփական եկամուտների հավաքագրումը:

Նվազել են թե' հողի հարկից եւ թե' գույքահարկից առաջացած եկամուտները:

Մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական վարչության պետ Սեւակ Հովհաննիսյանը ուրբաթ օրը մարզպետարանի նիստում դա բացատրեց նաեւ բնակլիմայական անբարենպաստ պայմաններով:

Հովհաննիսյանի ներկայացմամբ` մարզի համայնքները հավաքագրել են հողի հարկի մոտ 71 տոկոսը:

«Մեծ թիվ է սա: Մնացած հինգ ամսում այս ճեղքվածքը պետք է փակել», - նշեց նա:

Տաշիրի տարածաշրջանի շատ գյուղերում գյուղացիները հրաժարվում են հողից: Հարկերի վատ հավաքագրման պատճառներից է նաեւ այն, որ մարդիկ արտերկրում են գտնվում եւ չեն մշակում իրենց սեփականություն հանդիսացող հողերը:

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ երեկ կառավարության նիստում քննարկվել է նաեւ հողերի օտարման հարցը. եթե մարդը հրաժարվում է հողից, այն անցնում է համայնքի սեփականությանը:

«Եթե մարդը հրաժարվում է հողից, նա մինչեւ 2001 թվականը ազատվում է բոլոր հարկերից, տույժ եւ տուգանքներից», - նշեց նա` հավելելով, որ 2007 թվականից հետո կուտակված պարտքերը, սակայն, անցնելու են նոր սեփականատիրոջը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը նիստին ներկա համայնքապետերին ասաց, որ հաջորդ տարվա համար կազմեն իրատեսական բյուջե. - «2012 թվականի բյուջետային գործընթացը հիմա արդեն ձեր մոտ սկսված է: Շատ լավ կլինի, որ, եթե հնարավորություն ունեք, առավել եւս` կառավարությունը կկայացնի որոշում հողերի հետ վերադարձնելու հետ կապված, բյուջեում անպայման նախատեսեք իրատեսական եկամուտ, որպեսզի նման խնդիրների առաջ չկանգնենք»:
please wait

No media source currently available

0:00 0:04:23 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG