Մատչելիության հղումներ

Թումոն բացվեց. Սերժ Թանկյանը երգեց


Այսուհետ 12-ից 18 տարեկան պատանիները հնարավորություն կունենա «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ուսումնասիրել թվային մեդիա, խաղերի ստեղծում, անիմացիա եւ կայքերի մշակում:

Թումոյի հանդիսավոր բացման արարողությանը ներկա է եղել նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը ընդգծել է Թումո կենտրոնի գործունեության կարեւորությունը` Հայաստանում թվային տեխնոլոգիաների զարգացման գործում. - «Ստեղծարար տեխնոլոգիաների այսպիսի կենտրոնի կայացումը Հայաստանի համար ունի ռազմավարական մեծ նշանակություն: Մեր երեխաների մտավոր կարողությունների բացահայտումը եւ մրցունակ լինելը մեզ համար կարեւորագույն խնդիրներից մեկն է»:

17-ամյա Սերգեյ Հովակիմյանը Թումո կենտրոնի մասին իմացել է ընկերներից: Կենտրոնում նա սովորում է անիմացիոն խաղեր ստեղծել: Նա նշում է, որ իրեն հետաքրքրում են կենտրոնում մատուցվող բոլոր ծրագրերը, բայց սկզբի համար սովորելու է անիմացիա եւ մեդիա դիզայն. - «Ես նախկինում խաղեր պատրաստել չգիտեի: Հիմա ինչ-որ բան կարողանում եմ անել ու հասկանում եմ, թե մինչ այդ եղածները ինչպես են պատրաստել»:

Թումո կենտրոնի բացման առթիվ կազմակերպված միջոցառումները սկսվել էին օգոստոսի 12-ից եւ եզրափակվեցին հայկական «Դորիանս» խմբի եւ աշխարհահռչակ ամերիկահայ ռոք-երգիչ Սերժ Թանկյանի ելույթներով: Համերգից առաջ ցուցադրվեց Թումանյանի «Մի կաթի մեղրի» հիման վրա նկարահանված անիմացիոն ֆիլմը:

Համերգին ներկա էին 20.000-ից ավելի երկրպագուներ: Հյուրերի մեջ կային Համահայկական խաղերի մասնակիցներից եւ հատուկ երգչի համերգի համար ժամանած անձինք:

Անվճար, բացօթյա համերգը գայթակղիչ է եղել շատերի համար, ովքեր ընտանիքներով եկել էին այգի: Սուսաննան նշում է, որ իրեն Թումանյանի այգի բերել է զուտ հետաքրքրասիրությունը: «Ճիշտն ասած առանձնապես ոչ մի սպասելիքներ չունեմ: Ես այն լսարանի թվին եմ պատկանում, որոնք շատ ակնկալիքներ Հայաստանի տարածքից չունեն»:

Սերժ Թանկյանի բացօթյա համերգը չի գոհացրել շատերին. երաժշտության ձայնը, շրջապատի աղմուկը խոչընդոտել են վայելել համերգը. - «Հույս ունեինք, որ աղմուկ չէր լինի ու կկարողանայինք ավելի մոտենալ բեմին»:

66-ամյա Նունե տատիկը նշում է, որ Սերժ Թանկյանի համերգի համար բաց է թողել իր սիրելի թիմի` «Մանչեստեր»-ի խաղը:

«Հիասթափվում եմ, որ ամեն ինչ արվում է ժողովրդի համար, բայց չեն թողնում մարդիկ նորմալ ունկնդրեն: Եկել են այն մարդիկ, որոնց ռոքը չի հետաքրքրում. ուղղակի անվճար համերգի են եկել», - ասաց նա:

please wait

No media source currently available

0:00 0:06:53 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG