Ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը, ով այս օրերին Հայաստանում է եւ երեկ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հանդես է եկել համերգով, իր պաշտոնական կայքէջում կիսվել է հայաստանյան այս այցի տպավորություններով:
Աշխարհահռչակ երաժիշտը, մասնավորապես, պատմել է Լոռու մարզ կատարած իր այցի մասին:
«Ես ցնցված էի այստեղի փարթամ անտառներով, գետերով եւ գյուղական բնակավայրերով: Այս տարածքում է նաեւ Թեղուտի անտառը, որը կարող է ամբողջությամբ ավերվել հանքարդյունաբերության արդյունքում, եթե այն չդադարեցվի» , - գրել է Սերժ Թանկյանը:
Երաժիշտը նաեւ իր երկրպագուներին առաջարկել է ծանոթանալ Թեղուտի անտառի խնդրին եւ օգնել կանխել, իր ձեւակերպմամբ` «հանքարդյունաբերական աղետը, որը կարող է կործանել բնական գեղեցկությունը, ռեսուրսները եւ կենդանական աշխարհի բազմաթիվ վտանգված տեսակների բնակության վայրը»:
Երեք տարի առաջ Հայաստանի կառավարությունը արտոնեց ACP ընկերությանը շահագործել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը` դրական գնահատելով հանքավայրի շահագործման ծրագիրը եւ այն հռչակելով հանրային գերակա ծրագիր, որն իրենից բնապահպանական ու առողջապահական վտանգներ չի ներկայացնում: Մինչդեռ, բնապահպանների բողոքները հակառակն են վկայում: Նրանք շարունակում են պնդել, որ հանքավայրի շահագործման արդյունքում Լոռու մարզի Թեղուտ ու Շնող գյուղերն իրենց հարակից տարածքներով կկանգնեն բնապահպանական աղետի առջեւ: