Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շնորհակալություն է հայտնել մահմեդական պետություններին Լեռնային Ղարաբաղի հարցում իր երկրին «անվերապահ» աջակցության համար:
Նա հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են «վայելել այդ աջակցությունը»:
Բաքվում մահմեդական երկրների դեսպանների հետ չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ Ալիեւը ասել է, թե «հատկապես ներկա իրավիճակում իսլամական համերաշխության ամրապնդումը շատ անհրաժեշտ է»:
«Մենք պետք է ավելի միասնական դառնանք», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Ալիեւը հիշեցրել է մահմեդական երկրների պատվիրակների որոշիչ դերը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 2008 թվականին Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի ընդունման ժամանակ: Պարտադիր ուժ չունեցող այս բանաձեւում, որին ՄԱԿ-ի անդամ 39` հիմնականում մահմեդական երկրներ էին կողմ քվեարկել, իսկ 150 երկրներ արտահայտվել էին դեմ կամ ձեռնպահ, Ղարաբաղը բնորոշվում էր որպես Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված մաս, եւ «ադրբեջանական օկուպացված տարածքներից» հայկական զորքերը անհապաղ դուրս բերելու կոչ էր արվում:
«Մենք այդ աջակցությունը զգում ենք նաեւ այսօր», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը, անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու` պաշտոնական Բաքվի հավակնություններին: Իլհամ Ալիեւը տեղեկացրել է, որ այդ հարցում աջակցություն ստանալու համար դիմել է գործընկերներին, եւ շատերից դրական պատասխաններ է ստացել:
«Ադրբեջանն էլ իր հերթին է բոլոր միջազգային կառույցներում մշտապես առաջ տանում մահմեդական երկրների շահերն ու հետաքրքրությունները, եւ այդ քաղաքականությունը կշարունակվի», - վստահեցրել է Ադրբեջանի նախագահը:
Նա նաեւ ասել է, որ մտադիր են 2018 թվականին Նախիջեւան քաղաքը դարձնել իսլամական մշակույթի կենտրոն: