Լոնդոնում ծայր առած անկարգությունները շարունակվում են արդեն 4-րդ օրը: Անկարգությունները, թալանը, մեքենաների եւ շենքերի հրկիզումը, ոստիկանության եւ խմբավորումների բախումները, սկսվելով մայրաքաղաքի համեմատաբար աղքատ թաղամասերում, արդեն հասել են առավել ապահով շրջաններ եւ համաճարակի պես տարածվում են բրիտանական եւս երեք քաղաքներում` Բիրմինգհեմում, Լիվերպուլում եւ Բրիստոլում:
Լրատվամիջոցներն հաղորդում են, որ անկարգությունների հետեւանքով 26-ամյա մի տղամարդ է զոհվել:
Լոնդոնի համայնապատկերը այսօր մարտադաշտ է հիշեցնում: Բրիտանական լրատվամիջոցների հաղորդումներում երեւում է, թե ինչպես քաղաքի տարբեր հատվածներից ծխի քուլաներ են բարձրանում, այրվում են մեքենաներ, խանութների մի մասը կոտրված ցուցափեղկերով են եւ թալանված:
Լոնդոնի տնտեսագիտական համալասարանի ուսանող Աննա Այվազյանը ականատես է եղել անկարգություններին: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասաց, որ սկզբում ոչ ոք չէր մտածում, որ դրանք այդքան երկար կտեւեն եւ նման մասշտաբներ կստանան:
«Կիրակի առավոտյան ճանապարհները փակ էին, ավտոբուսները չէին աշխատում: Ստիպված էինք ոտքով անցնել այդ փողոցներով եւ տեսանք թալանված խանութները, վառված մեքենաները: Երբ դա շարունակվեց երկրորդ գիշերը, երրորդ գիշերը եւ սկսեց զանգվածային բնույթ կրել, շատ մարդկանց մոտ տագնապն ուժեղացավ, որովհետեւ ոչ ոք չգիտի հաջորդ պահին որտեղ կարող են անկարգություններ սկսվել, երբ է աս ամենը ավարտվելու եւ ինչ է լինելու», - պատմեց հայ ուսանողուհին` ով արդեն մեկ տարի է Լոնդոնում եւ առաջին անգամ է նման բան տեսնում:
Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը այսօր ընդհատել իրենց արձակուրդն ու վերադարձել` անձամբ իրավիճակը կառավարելու համար:
Վարչապետ Քեմերոնը այսօր արտակարգ խորհրդակցություն է հրավիրել, ինչից հետո հայտարարել է, թե իրենք կձեռնարկեն բոլոր միջոցները հասարակական կարգը վերականգնելու համար: Վեց հազար ոստիկանների փոխարեն այս գիշեր արդեն 16 հազար իրավապահներ կհսկեն մայրաքաղաքը:
«Ես շատ հստակ ուղերձ ունեմ այն մարդկանց, ովքեր պատասխանատվություն են կրում իրավախախտումների եւ հանցագործության համար: Դուք կզգաք օրենքի ողջ խստությունը: Դուք ոչ միայն կործանում եք ուրիշների կյանքը, դուք ոչ միայն կործանում ենք մեր համայնքները, դուք կործանում եք նաեւ ձեր կյանքը», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:
Պաշտոնական տվյալներով արդեն իսկ 525 հոգի ձերբակալվել է: Առաջիկայում նոր ձերբակալություններ են սպասվում:
Երիտասարդ ցուցարարների եւ ոստիկանների բախումները սկսվել են շաբաթ օրը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հյուսիսային Թոթենհեմ շրջանում, երբ մոտ 300 մարդ հավաքվել էր տեղի ոստիկանատան մոտ` պարզելու, թե ինչպես է ընթանում ոստիկանի կրակոցներից սպանված 29-ամյա Մարկ Դագանի մահվան պատճառների քննությունը: Սակայն այժմ Լոնդոնում ստեղծված իրավիճակն արդեն ոչ ոք այս դեպքի հետ չի կապում. անկարգությունների մասշտաբն աճեց եւ որոշ վերլուծաբաններ մատնանշեցին դրա սոցիալական դրդապատճառները: Մեծ Բրիտանիայում զգալիորեն աճել է սոցիալական լարվածությունը, քանի որ կառավարությունը սոցիալական եւ կրթական ոլորտում բազմամիլիարդանոց կրճատումներ է կատարել` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու համար: Հինգշաբթի օրը Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հարցը քննարկելու համար հատուկ նիստ կգումարի: