Համալսարանը Հայաստանի Հանրապետության հասակակիցն է՝ հիմնադրվել է 1991 թվականին: Առաջին տարիներին ուսուցումն իրականացվում էր «գործարարություն եւ կառավարում», ինչպես նաեւ «երկրաշարժակայուն եւ արդյունաբերական ճարտարագիտություն» մասնագիտությունների գծով:
«Քանի որ բուհը հիմնադրվեց երկրաշարժից հետո, նպատակն էր, որ Հայաստանը ունենա մասնագետներ, ովքեր կիմանային՝ ինչպես դիմակայել նման աղետներին», -ասաց հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Դիանա Մանուկյանը:
Հենց այդ նպատակով էր բացվել «երկրաշարժակայուն ճարտարագիտության բաժինը», որն այժմ դադարել է գործել:
ԲՈՒՀ–ի հիմնադրումը հետապնդում էր եւս մեկ խնդիր. - «Մեր նպատակն էր նոր մի բան առաջարկել, որը չունեին մեր բուհերը: Օրինակ «հանրային առողջապահություն» մասնագիտությունը ոչ մի բուհ չէր առաջարկում», - ասաց Դիանա Մանուկյանը:
Համալսարանի առաջին շրջանավարտները 53–ն էին։ Տարիների ընթացքում համալսարանի սաների թիվն աճել է՝ 2011թվականին ավարտական վկայական են ստացել 213 ուսանող:
Ելնելով աշխատաշուկայում գործող պահանջարկից` համալսարանում բացվել են նոր բաժիններ, եւ ներկայումս մագիստրոսի կոչում է շնորհվում 6 մասնագիտությունների գծով: Իսկ ամենաշատը դիմորդներ ունեն «գործարարություն եւ կառավարում» եւ համալսարանում վերջինը բացված՝ «համակարգչի եւ տեղեկույթի» գիտության բաժինները:
Սովորաբար յուրաքանչյուր ֆակուլտետ ընդունվում են 25-30, իսկ գործարարություն եւ կառավարում բաժին՝ 60-65 դիմորդ:
Համալսարան կարող են ընդունվել նաեւ ուսանողներ, ովքեր ցանկանում են անցնել որեւէ մասնագիտության ընդամենը մեկ դասընթաց:
«Ենթադրենք, տվյալ անձնավորությանը հետաքրքրում է որեւէ դասընթաց եւ ցանկություն ունի [միայն այդ դասընթացն անցնել]: Այն անցնելու համար համալսարանի կողմից նրան որեւէ աստիճան չի տրվում», - նշեց Դիանա Մանուկյանը: Ուսանողը պետք է վճարի միայն տվյալ դասընթացի համար:
Ելնելով ուսանողների թե՛ սոցիալական վիճակից, թե՛ առաջադիմությունից՝ համալսարանը տրամադրում է տարբեր կրթաթոշակներ։
«Մենք ձգտում ենք օգնել մեր ուսանողներին ֆինանսական օժանդակություն կամ կրթաթոշակ տրամադրելով՝ ուսման վարձի մինչև 26%-ի չափով», - ասաց համալսարանի ֆինանսական օժանդակության խորհրդատու Գայանե Դավոյանը: