Օրինակ, Շենգավիթ համայնքի վարսահարդարներից մեկը փոխանցեց, որ իրենց սրահում մազերը կտրելը 1000 դրամ է, վարսահարդարումը՝ 1000-3000 դրամի սահմաններում, իսկ կենտրոնի սրահներից մեկում մազերը կտրելը 2000 դրամ է, իսկ վարսահարդարումը տատանվում է 2000-3500 դրամի սահմաններում:
Երեւանի գեղեցկության սրահներում տարեցտարի ավելանում է ծառայությունների թիվը, բայց վարսահարդարումը եւ մազերը կտրելու ծառայությունը շարունակում է մնալ ամենապահանջված ծառայություններից:
«Սրահում ունենք կանանց եւ տղամարդկանց համար ծառայություններ՝ սկսած վարսահարդարումից մինչեւ մատնահարդարում, ֆոտոէպիլյացիա, նիհարեցում, կնճիռները ձգելու եւ մաշկը սնուցելու ծառայությունները», - «Մաքս Լիբերթի»-ին ասաց գեղեցկության սրահի աշխատակիցը:
Կանանց շրջանում տարածված է նաեւ այսպես կոչված «արհեստական եղունգներ կպցնելու» ծառայությունը, որոնց վրա նկարված են լինում տարբեր կերպարներ եւ նախշեր:
«Ունենք հին մուլտֆիլմերից Վիննի Թուխը, Չեբուրաշկան, Կոկորդիլոս Գենան, ավելի հայտնի Թեդի արջուկները, որոնք հիմա շատ տարածված են: Նույնիսկ քսանհինգն անց երիտասարդները հանգիստ պատվիրում են ե'ւ արջուկներ, ե'ւ չեբուրաշկաներ, ե'ւ նապաստակներ», - ասում է սրահներից մեկի մատնահարդարը:
Գեղեցկության սրահների աշխատակիցների խոսքերով, իրենց ծառայություններից օգտվում են մեծամասամբ միջին տարիքի հաճախորդները:
Իսկ փոքրիկ հաճախորդների համար կան հատուկ մասնագիտացված մանկական վարսավիրանոցներ:
«Ունենք 5 ամսականից մինչև 14 տարեկան հաճախորդներ: Մազերը կտրում, հարդարում ենք, ունենք մատնահարդարում, թեթեւ դիմահարդարում», - ասաց մանկական գեղեցկության սրահի վարսահարդար Էմիլյան:
Տղամարդիկ եւս բծախնդիր են իրենց արտաքին նկատմամբ: Սրահներից մեկի աշխատակիցը փոխանցեց, որ ունեն մեկ մշտական տղամարդ հաճախորդ, ով ամեն օր գալիս է մազերը հարդարելու: Տղամարդիկ բավականին շատ օգտվում են նաեւ կոսմետոլոգիական ծառայություններից: