«Մափլքրոֆթ» վերլուծական քաղաքագիտական կենտրոնը հինգշաբթի օրը հրապարակել է ահաբեկչության վտանգավորության ցուցիչը, որով մոլորակի 197 երկրները եւ տարածքները դասվել են երեք կատեգորիաների` ծայրահեղ, միջին եւ ցածր վտանգավորության:
Հայաստանը, ինչպես նաեւ Ադրբեջանը, ահաբեկչության վտանգի տեսակետից ընդգրկվել են առավել բարենպաստ` ցածր վտանգ ներկայացնող երկրների կատեգորիայում, ընդ որում Հայաստանը ցուցիչով ունի 100 միավոր, իսկ Ադրբեջանը` 93, ինչը նշանակում է, որ հարեւանների մոտ վտանգի աստիճանը փոքր-ինչ ավելի բարձր է գնահատվել:
Վրաստանը ավելի բարդ վիճակում է. ըստ ցուցիչի` այդ երկիրը դասվել է միջին վտանգ ներկայացնողների շարքում:
Նախկին խորհրդային պետություններում` Ուկրաինայում, Ուզբեկստանում, Մոլդովայում, Բելառուսում ցածր վտանգավորության աստիճան է, սակայն Ռուսաստանը «Մափլքրոֆթ»-ի ցուցիչով հայտնվել է ծայրահեղ վտանգավորության առաջին 20 երկրների ցանկում: Այդ կատեգորիայում է նաեւ Հայաստանի հարեւան Իրանը:
Առավել ռիսկային են Սոմալին, Պակիստանը, Իրաքը, Աֆղանստանը, Եմենը` երկրներ, որտեղ կա'մ այս պահին է պատերազմ ընթանում, կա'մ այն վերջերս է ավարտվել, որտեղ կենտրոնական իշխանություններն ու դրանց ուժային կառույցները` բանակը, ոստիկանությունը, դատարանները չեն հսկում իրավիճակը, որտեղ ամբողջ տարածքում կամ տարածքների մի մասում անիշխանություն է եւ քաոս:
2011 թվականի ցուցիչը կազմելիս կենտրոնի փորձագետներն ամփոփել են անցյալ տարվա ապրիլի 1-ից մինչեւ այս տարվա ապրիլի 1-ը 197 երկրներում եւ տարածքներում տեղի ունեցած զարգացումները: Փորձագետները հաշվի են առնում տարբեր գործոններ` տվյալ երկրի աշխարհագրական դիրքը, ահաբեկչությունների պատմությունն անցած հինգ տարվա կտրվածքով, քաղաքական իրավիճակը եւ այլն:
«Մափլքրոֆթ»-ի վերլուծության համաձայն` ահաբեկչության վտանգը ամբողջ աշխարհում 15 տոկոսով աճել է. 2010 թվականի ապրիլից մինչեւ 2011-ի ապրիլ արձանագրվել է 11 հազար 954 գրոհ, մինչդեռ 2009-2010 թվականների նույն ժամանակաշրջանում տեղի է ունեցել 10 հազար 394 գրոհ: Միաժամանակ, փորձագետները նշել են, որ չնայած գրոհների թվի աճին` զոհերի թիվը գրեթե հազարով իջել է ` 2009-2010 թվականների նշված ժամանակամիջոցում զոհվել է 14 հազար 478 մարդ, իսկ 2010-2011 թվականներին` 13 հազար 492 մարդ:
«Մափլքրոֆթ» կենտրոնը գործարար շրջանակների համար է պատրաստում ռիսկի գնահատականի վերլուծությունները` դրանք փոխանցելով այն ընկերություններին, որոնք պատրաստվում են բիզնես սկսել որեւէ երկրում եւ ցանկանում են ստանալ առարկայական տեղեկություններ իրենց ծառայողների աշխատանքի հնարավոր պայմանների ու անվտանգության աստիճանի մասին: