Մատչելիության հղումներ

Ամառային ռոք փառատոն Հայաստանում


«Yerevan Summer Music Festival 2011» բացօթյա երաժշտական փառատոնը Հայաստանում առաջին անգամ է իրականացվելու: Նախատեսվում է այն դարձնել ամենամյա:

Փառատոնը անցկացվելու է Ազատության հրապարակում` օգոստոս ամսվա վերջին:

«Օգոստոսի 26, 27, 28: Լինելու է 11 խումբ, ու շատ հետաքրքիր է անցնելու, նույնիսկ մի խմբից մյուսին անցումներն են մշակված»:

Փառատոնը կազմակերպում է «Վիբրոգրաֆուս» ընկերությունը, որի հիմնադիր տնօրեն Վարդան Գրիգորյանը նշեց, որ եկել է ժամանակը, որ հայկական ռոք խմբերը պետք է չբավարարվեն ակումբային կյանքով եւ փոքր բեմերով:

«Սկսում են փոքր համերգները չբավարարել: Ռոքը կամերային երաժշտություն չէ եւ փակ տարածքի համար չէ. այն ավելի մեծ տարածություն, մեծ բեմ, դրայվ է պահանջում», - ասում է նա:

Ռոք խմբեր են լինելու Գերմանիայից, Իտալիայից, Դանիայից, Վրաստանից եւ Հայաստանից: Վարդանը նշեց, որ արտասահմանյան խմբերը պատրաստակամություն են հայտնել անվճար ելույթ ունենալ. - «Խմբերը ընտրվել են սուբյեկտիվորեն: Ընտրել եմ այն խմբերին, որոնք համապատասխան են ծրագրի ֆորմատներին եւ կօգնեն կյանքի կոչել փառատոնը: Ես ունեմ կոնկրետ գաղափար, որով էլ առաջնորդվում եմ»:

Փառատոնը լինելու է անվճար: Վարդանը նշեց, որ վճարովի փառատոնը կօգներ որոշակի բյուջե ձեւավորել եւ լինել անկախ, սակայն Հայաստանի պայմաններում դա դեռ հնարավոր չէ:

«Նույնիսկ փակ դահլիճներում մեզ մոտ բազմաթիվ ստուգողների եւ հսկիչների ներկայությամբ կարողանում են առանց տոմսի մտնել», - հավելեց նա:

please wait

No media source currently available

0:00 0:06:16 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG