Մատչելիության հղումներ

Հայ եւ արտասահմանցի արվեստագետների սեմինար-քննարկումներ Հայաստանում


Արվեստաբան Նազարեթ Կարոյանը (աջից) ասուլիսի ժամանակ: 3-ը օգոստոսի, 2011 թ.
Արվեստաբան Նազարեթ Կարոյանը (աջից) ասուլիսի ժամանակ: 3-ը օգոստոսի, 2011 թ.

Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախաձեռնած ամենամյա սեմինարին մասնակցում են արվեստագետներ եւ արվեստի համակարգողներ Հայաստանից եւ արտերկրից:

Ծրագրի համահեղինակ, արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը նշում է. - «3-րդ տարվանից սկսած ընդլայնվել է սեմինարի ֆորմատը. ողջ օրվա դասախոսության փոխարեն կազմակերպում են օրական 1 բանախոսի ելույթ, քննարկումներ եւ ընթերցանություն արվեստի թեմաներով»:

Այս տարի ծրագիրն անվանվել է «Արվեստի անդրազգային իրադարձության ինստիտուցիոնալ եւ գաղափարաբանական գործողություն»:

Ծրագրի համահեղինակ եւ արվեստի պատմաբան Անժելա Հարությունյանը մեկնաբանում է. - «Նկատի ունենք Բեռլինի պատի փլուզումից հետո, 90-ականներից մինչեւ օրս սնկի նման աճող արվեստի փառատոնները, բիենալեները եւ այնպիսի անդրազգային միջոցառումները, որոնք պետության կամ ազգային ներկայացուցչության վրա չեն հենվում, այլ հենվում են արվեստի պրակտիկաների վրա»:

Այս տարի ծրագիրը մեկնարկել է հուլիսի 25-ին եւ կավարտվի օգոստոսի 4-ին: Ծրագրի մասնակիցներն ընտրվում են իրենց ուղարկած հայցադիմումի համաձայն: 6 տարիների ընթացքում մասնակցել են 150 մասնակից 36 երկրներից:

«Սեմինարի մասնակիցների տարիքային սահմանափակում չկա. դիմումներ են ներկայացնում ինչպես սկսնակ, այնպես էլ կայացած արվեստագետներն ու քննադատները», - ասաց Նազարեթ Կարոյանը:


please wait

No media source currently available

0:00 0:05:18 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG