Մատչելիության հղումներ

Ուկրաինայում աճում է հանքահորերի վթարների զոհերի թիվը


Ուկրաինայում երկու հանքահորերում երեկ տեղի ունեցած վթարների զոհերի թիվը հասել է 25-ի:

Երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունից այսօր հայտնել են, որ Դոնեցկի մարզի Բաժանովի անվան հանքահորում, որտեղ երեկ վթարվել էր վերելակը, հայտնաբերվել է յոթերորդ զոհի մարմինը: Շարունակվում են եւս չորս ածխահատների որոնումները: Չորս մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Ավելի վաղ` լույս ուրբաթ գիշերը, մեթան գազի պայթյուն էր տեղի ունեցել Լուգանսկի մարզի «Սուխոդալսկայա- Վոստոչնայա» հանքավայրում: 18 մարդ զոհվել էր, եւս 8-ի ճակատագիրը անհայտ է մնում:

Վթարների պատճառները պարզելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով:

Նախագահ Յանուկովիչի հրամանագրով հուլիսի 31-ին երկրում սուգ է հայտարարվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG