Մատչելիության հղումներ

Եվս 440 սփյուռքահայ երիտասարդ եղավ Հայաստանում


Armenia - the logo of "Ari tun" program by Ministry of Diaspora, undated
Armenia - the logo of "Ari tun" program by Ministry of Diaspora, undated

Արի Տուն ծրագրի 4-րդ փուլին մասնակցում էին 440 երիտասարդներ աշխարհի 26 երկրներից: Հայաստանում գտնվելու 40 օրերին նրանք ապրել են հայ ընտանիքներում, այցելել են տեսարժան վայրեր, հանդիպել անվանի մարդկանց հետ: Հուլիսի 30-ին երիտասարդները մեկնելու են Հայաստանից:

Արի տան մասնակիցներին Աղվերանի «Կարին» ճամբարում այցելության էր եկել փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, որին սփյուռքահայ երիտասարդները հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան: «Հուսով եմ, որ ծրագիրը իր շարունակությունը կունենա եւ այլ սփյուռքահայ երիտասարդներ նունպես կկարողանան գալ Հայաստան, ծանոթանալ իրենց հասակակիցների հետ` համատեղ ճանաչողական եւ բովանդակալից շփումներ ձեւավորելով»:

Երիտասարդներին հետաքրքրում էր հայկական տուրիզմի զարգացման ծրագրերը, Հայաստանի գործընկեր պետությունները եւ նրանց հետ տնտեսական կապերը, ուսումը Հայաստանում եւ այլն:
- Մենք, իբր սփյուռքահայեր, ինչպես կրնանք օգնել մեր հայրենիքը:
- Ես կարծում եմ այն, որ դուք այստեղ եք, որ մասնակցում եք այս ծրագրին արդեն օգնություն է: Այս սերնդի հիմնական օգնության ձեւը կարող է սա լինել. ճանաչել հայրենիքը եւ քարոզել հայրենիքը սփյուռքում:

Փոխվարչապետին երիտասարդները դիմավորեցին հայկական երգ ու պարով: Արի տան մասնակիցներից կազմավորվել էր երգչախումբ, որը ներկայացավ Արտեմի Այնվազյանի «Երեւան» եւ Արմեն Սմբատյանի «Հայաստան» երգերով: Արմեն Գեւորգյանը իր խոսքում նշեց, որ տպավորված է երիտասարդների այն քայլով, որ 2 օրում հասցրել են պար բեմադրել եւ երգչախումբ ձեւավորել:

Արի տան մասնակիցների ոգեւորությունն ու տպավորություններն այնքան մեծ էին, որ որոշել են մյուս տարի եւս գալ Հայաստան: «Շատ ուզում ենք հետ գալ: Մեր սենյակի բոլոր աղջիկները ասում են վե’րջ, մյուս տարի էլի գալիս ենք»:

Թեեւ նրանցից շատերը դժվարությամբ էին խոսում հայերեն, բայց ամեն կերպ խուսափում էին այլ լեզուներով արտահայտվելուց: Լեզուն բացվում է շփման ժամանալ, որ ռուսերեն խուսում եմ բոլորը ջղայինանում են, ասում են Հայաստանում ես հայերեն խոսիր»: «Ես առաջ հայերեն խոսելիս թուրքերեն բառեր էի մտցնում խոսքիս մեջ, հիմա թուքերեն խոսելիս եմ հայերեն բառեր սկսել օգտագործել»:

Սայաթ Բուլաթյան ապրում է Թուրքիայում եւ առաջին անգամ էր Հայաստանում: Սայաթը Երեւանից բացի Գառնին եւ Աղվերանն է շատ հավանել: Նա նշեց, որ առայժմ Հայաստանում բնակություն հաստատվելու ծրագրեր չունի, քանի որ Ստամբուլը իրեն շատ հարազատ է դարձել:

please wait

No media source currently available

0:00 0:05:35 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG