Նախանցած գիշերը Մոսկվայի արեւմուտքում ձերբակալված 72 ներգաղթյալներից 8-ը Հայաստանի քաղաքացիներ են եւ այժմ նյութեր են նախապատրաստվում նրանցից մեկին Հայաստան արտաքսելու համար։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից։
Ձերբակալված հայերից 3-ի նկատմամբ տուգանքներ են սահմանվել, նրանց հետագա ճակատագիրը դեռ հայտնի չէ: Մյուս 4-ին ազատ են արձակել փաստաթղթերը ստուգելուց հետո։
Ներգաղթյալների ապօրինի ճամբարը Մոսկվայի ոստիկանությունը երեկ գիշեր հայտնաբերել էր անտառում. հայերից բացի ճամբարում եղել են նաեւ Բելառուսից, Ուկրաինայից եu Միջին Ասիայից Մոսկվա տեղափոխվածներ: Ներգաղթյալներն անտառում ապաստանել են կանանց եu երեխաների հետ:
Իրավապահների վարկածի համաձայն, ներգաղթյալներն աշխատել են կա՛մ ճամբարին մոտ գտնվող Օչակովսկու գործարանում, կամ հրուշակեղենի «Պոբեդա» ֆաբրիկայում.:
«Ի՞նչ կարիք կա վարձակալել թանկարժեք բնակարան Մոսկվայում, եթե հնարավոր է դրսի մաքուր օդում քնել», - «Կոմսոմոլսկայա Պրավդայի» փոխանցմամբ՝ ճամբարի գոյությունը հիմնավորել է բերման ենթարկվածներից մեկը։
Սա վերջին երկու օրվա ընթացքում Մոսկվայում բերման ենթարկված ապօրինի ներգաղթյալների միակ խումբը չէ:
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ երեկ եւ այսօր եւս երկու ճամբար է հայտնաբերվել: Բերման ենթարկվածների ընդհանուր թիվն անցնում է 300-ից:
Ճամբարներից մեկում ապաստանած է եղել 69 մարդ՝ Միջին Ասիայից: Տղամարդիկ զբաղվել են կահույքագործությամբ, կանայք` սուշիի եւ պիցայի պատրաստմամբ ու վաճառքով: Ոստիկանության պնդմամբ, սննդամթերքի արտադրամասը գործել է առանց թույլտվության եւ պայմանները հակասել են սանիտարահիգիենիկ պահանջներին։
Ռուսաստանի ՆԳՆ-ը հայտարարել է, որ առաջիկա օրերին ապօրինի ներգաղթի դեմ «օպերացիան» շարունակվելու է, եւ միջոցառումներն ավելի են խստացվելու: