Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նկատեց, որ մշտապես խնդիրներ են ունենում բյուջեի ծախսային մասով:
«Ամբողջությամբ ծախսերը չենք կատարում: 2011 թվականի առաջին եռամսյակն եւ կիսամյակը բացառություն չէին այդ առումով: Մենք 40 միլիարդից ավելի ծախսեր չենք կատարել: Դա ունի նաեւ օբյեկտիվ պատճառ, քանի որ մենք կատարում էինք կառուցվածքային փոփոխություններ` ԾԻԳ-երի [Ծրագրերի իրականացման գրասենյակների] գործունեությունն էինք կանոնակարգում, միավորում էինք ԾԻԳ-երը, կրճատումներ էինք իրականացնում: Եվ արդյունքում 2011-ի առաջին կիսամյակում մենք ունենք որոշակի հետաձգված ծախսեր, որոնք կատարելու ենք 2-րդ կիսամյակում»:
2012 թվականի պետական բյուջեի ծախսային մասն ըստ եռամսյակների ավելի հարթ կատարելու համար վարչապետի առաջարկը հետեւյալն է. - «Անհրաժեշտ է, որ 2011-ի նոյեմբերին մենք արդեն հայտարարենք մրցույթներ այն բյուջեի նախագծի շրջանակներում, որը օգոստոսին կքննարկվի կառավարությունում եւ սեպտեմբերին կհաստատվի»:
Բյուջեի կատարողականի կարգապահությունը բարձրացնելու համար, ըստ վարչապետի, 2012 թվականին ներդրվելու է հետեւյալ ռեժիմը. - «Եթե ըստ եռամսյակների ծախսային հոդվածները չեն կատարվում 15 տոկոսից ավելի, ապա այդ գումարները անհապաղ Ֆինանսների նախարարությունը փոխանցում է պահուստային ֆոնդ: Սա բավականին խիստ ռեժիմ է»:
Կառավարության որոշումներից մեկով Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքին տրվող դրամական օգնությունների չափերում կատարվեցին փոփոխություններ:
«Եթե տոկոսային առումով համեմատություն կատարենք, ապա ներկայիս գործող եւ կատարված փոփոխության արդյունքում շուրջ 75 տոկոսով բարձրացվեց նրանց դրամական օգնության չափը», - ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ 5 հազար դրամով բարձրացվել է նաեւ Հայրենական մեծ պատերազմի եւ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով հաշմանդամ դարձած շուրջ 4000 անձանց տրվող դրամական օգնության չափը:
«Բացի այդ, Հայրենական մեծ պատերազմի շուրջ 2800 վետերաններին տրվող ամենամսյա պատվովճարի չափը բարձրացվեց եւս 5 հազար դրամով», - հավելեց նախարարը:
Նիստի օրակարգում ընդգրկված նախագծերից մեկը ներկայացնելով` Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն առաջարկեց հավանություն տալ Սեւանա լճի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը եւ այն ներկայացնել Ազգային Ժողով:
«Խոսքը վերաբերվում է Սեւանի մասին օրենքում փոփոխությանը, որով արգելվում է Սեւանի ավազանում նոր փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը», - պարզաբանեց նախարարը:
Կառավարությանը մնում է պարզել, թե ինչ ճակատագրի են արժանանալու այն տնտեսվարողները, ովքեր մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը սկսել են գործընթացը եւ կատարել ներդրումներ: