Մատչելիության հղումներ

Արթուր Նալբանդյանը նշանակվեց Լոռու մարզպետ


Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում որոշում ընդունեց Արթուր Նալբանդյանին Լոռու մարզպետ նշանակելու մասին:

Նալբանդյանը մինչ այս նշանակումը Ալավերդու քաղաքապետն էր, այդ պաշտոնը զբաղեցնում էր 2005 թվականից: Նա Հայաստանի հանրապետական կուսակցության Թումանյանի տարածքային կազմակերպության ղեկավարն է:

Լոռու մարզպետի պաշտոնը իշխող կոալիցիայում վերապահված է Հանրապետականին:

Հայաստանի Սահմանադրության համաձայն` մարզպետի նշանակման մասին կառավարության որոշումը ենթակա է երկրի նախագահի կողմից վավերացման:

Լոռու մարզպետի պաշտոնից Արամ Քոչարյանի հրաժարականը կառավարությունը ընդունել էր հուլիսի 14-ին:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG