Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է աջակցել երկրում լույս տեսնող հայկական, ինչպես նաեւ հունական եւ հրեական պարբերականներին:
Zaman պարբերականի փոխանցմամբ` Ռեջեփ Էրդողանի կառավարությունը հայկական «Ակոս», «Նոր Մարմարա», «Ժամանակ», հունական «Ապոյեւմատինի», «Իհո» եւ հրեական «Շալոմ» թերթերին ֆինանսապես աջակցելու մտադրություն է հայտնել, եւ ներկայումս քննարկվում են աջակցության հնարավոր ուղիները:
Թուրքիայի ազգային փոքրամասնությունների կողմից հրատարակվող պարբերականները վերջին շրջանում ֆինանսական դժվարությունների առջեւ են կանգնած: Կառավարությանը առընթեր Մամուլում գովազդների գործակալության ղեկավար Մեհմեթ Աթալայը երեքշաբթի օրը հանդիպել է այս պարբերականների ղեկավարներին եւ լսել նրանց առաջարկները:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Ստամբուլի «Ժամանակ» եւ «Նոր Մարմարա» թերթերի գլխավոր խմբագիրներ Արա Գոչունյանն ու Ռոբեր Հատեճյանը, այս պահին քննարկվում է Թուրքիայի պետական հաստատությունների կողմից ազգային փոքրամասնություններին պատկանող թերթերում եւս գովազդային բնույթի վճարովի հայտարարություններ տեղադրելու տարբերակը: Ըստ Հատեճյանի` վերջին շուրջ 30 տարիներին միայն թուրքական մամուլն է օգտվում այդ հնարավորությունից, քանի որ օրենսդրությունը փոքր տպաքանակով եւ փոքրաթիվ ընթերցողներ ունեցող թերթերին զրկում է պետական հաստատությունների վճարովի հայտարարությունները առանց սահմանափակումների տեղադրելու իրավունքից:
«Եթե պետությունը ցանկանում է մեզ օգնել, այստեղ պետք է որ օրենքը փոխվի` մենք բոլորս էլ այս ցանկությունը հայտնեցինք: Պետությունը ամեն օր մեծ քանակությամբ պետական պաշտոնական ծանուցումներ ունի` աճուրդներ, շինության առաջարկներ եւ այլն, երբեմն թուրքերեն թերթերի երկու, երեք էջը լցնող ծանուցումներ են: Այս բոլոր ծանուցումներից հիմա եթե փոքրամասնության թերթերին էլ բաժին հանեն, անշուշտ որ մեզ համար լրացուցիչ եկամուտ կլինի դա», - ասաց ստամբուլահայ խմբագիրը:
Ե'վ Ռոբերտ Հատեճյանը, ե'ւ Արա Գոչունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում փաստեցին, որ Թուրքիայի հայկական մամուլը այսօր գոյատեւման լուրջ խնդրի առաջ է կանգնած, որովհետեւ ֆինանսավորման հիմնական աղբյուրը համայնքն է:
«Բացառապես թուրքահայ համայնքային կառույցների կողմից կատարված հատկացումներով է բյուջեն գոյանում եւ այդ կառույցների գովազդների հրատարակումից», - ասաց Գոչունյանը:
«Կարող եմ ասել, որ երկու-երեք-չորս տարի առաջվա հանգիստ վիճակը չունենք, որովհետեւ թե' մեր ընթերցողների թիվն է պակասել եւ թե', մասնավորապես, ամենակարեւորը` ծանուցումներն են սկսել նվազել: Հետեւաբար, բոլորիս համար էլ վտանգ կա», - ընդգծեց Հատեճյանը:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` ազգային փոքրամասնություններին պատկանող պարբերականներին աջակցելու նախաձեռնությունը վարչապետ Ռեջեփ Էրդողանինն է: Նա հատկապես հունիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից հետո գործնականորեն ձեռնամուխ է եղել խնդրի լուծմանը, մանավանդ երբ հունական «Ապոյեւմատինի» պարբերականը սկսեց ահազանգել ֆինանսական դժվարությունների պատճառով փակվելու հեռանկարի մասին:
Կան մեկնաբանություններ, թե այսպիսով Էրդողանը ցանկանում է Թուրքիայի ներսում շահել ազգային փոքրամասնությունների համակրանքը, որոշ լրատվամիջոցներ էլ այստեղ տեսնում են Եվրամիությանը հաճոյանալու` պաշտոնական Անկարայի ձգտումը:
Ռոբերտ Հատեճյանը մեծապես կարեւորեց արտաքին քաղաքական դրդապատճառները` ասելով. - «Անշուշտ, նպատակը Եվրոպական միության աչքին հաճելի երեւալն է»:
«Հիմա մեր հայացքը ուղղված է դեպի մայրաքաղաք Անկարա` տեսնենք, թե այնտեղ ինչ որոշում կընդունվի: Եթե նպաստավոր որոշում ընդունվի եւ մեզ մի քանի տարի հանգիստ շունչ առնել տան, արդեն դա մեզ համար շատ կարեւոր հոգածություն կլինի», - ընդգծեց «Նոր Մարմարա»-ի խմբագիրը: