Իրանական «Ջահան» լրատվական կայքը հայտնում է, թե Իրանի նախկին նախագահ Մոհամադ Խաթամիին արգելել են լքել երկիրը:
Ըստ կայքի, Խաթամին նպատակ է ունեցել այցելել Եվրոպա` տեսակցելու իր զավակներին եւ քաղաքական սեմինարի մասնակցելու Իռլանդիայում:
Պաշտոնական Թեհրանից այդ կապակցությամբ մեկնաբանություններ դեռեւս չկան:
Խաթամին Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ընդդիմախոսներից է ու դեռեւս չի ընդունել նրա վերընտրվելը նախագահի պաշտոնում: