Մատչելիության հղումներ

Հրազդանի առեւտրի կետերում մի շարք խախտումներ են հայտնաբերվել


Հուլիսի 26-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կատարել է առաջին մարզային այցը:

ՏՄՊՊՀ տարածած հաղորդագրության համաձայն, Հանձնաժողովը հաճախ է դժգոհություններ ստանում մարզերի բնակիչներից՝ կապված վաճառվող ապրանքների ոչ պատշաճ ներկայացման, մրցակցային խնդիրների, գների եւ օրենքի տարբեր խախտումների հետ: Հանձնաժողովի առաջին աշխատանքային այցի նպատակը առկա խնդիրներին տեղում ծանոթանալն ու համապատասխան միջոցառումներ ձեռնարկելն է:

Հանձնաժողովի փորձագետները ուսումնասիրություն են կատարել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մի քանի առեւտրի կետերում եւ խախտումներ հայտնաբերել «Հրազդան» և «ՎԵՎ» սուպերմարկետներում, որտեղ կատարվեցին հսկիչ գնումներ, որտեղ, մասնավորապես, առանց արտադրության տարեթվի, պահպանման ժամկետի, հայերեն մակնշման եւ արտադրողի վերաբերյալ տեղեկատվության, վաճառվում էին սառեցված հավ, հավի միս, կոնֆետներ, մեղր, տնտեսական մի շարք ապրանքներ: ՏՄՊՊՀ աշխատակիցները հսկիչ գնում կատարելուց հետո տեղում կազմել են արձանագրություն:

Վաղը՝ հուլիսի 27-ին Հանձնաժողովը կայցելի նաև քաղաք Արմավիր, իսկ հետագայում նաև այլ մարզեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG