Վերջին շրջանում երաժշտական դպրոցներում ավելացել է ժողովրդական նվագարանների բաժինների աշակերտների թիվը:
Ժողգործիքների նկատմամբ հետաքրքրությունը խթանելու համար 2007 թվականին կառավարության որոշմամբ երաժշտական դպրոցներում 17 ժողովրդական նվագարանների բաժինները դարձան անվճար: 2009 թվականին ավելացել են նաեւ լարային եւ փողային գործիքների դասարաններ, որոնց վարձավճարն արդեն մասնակիորեն փոխհատուցվում է պետության կողմից: Ընդհանուր առմամբ 2011 թվականի դրությամբ այս ծրագրի շրջանակներում փոխհատուցում են ստանում հանրապետության 144 երաժշտական դպրոցներ` 27 նվագարանների համար:
Երեւանի Ս. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Նելլի Մարտիրոսյան-Սարգսյանի պնդմամբ` վերաբերմունքը երաժշտական դպրոցի հանդեպ մոտ 20 տարի առաջ այլ էր:
«Երեխաներն ավելի պատրաստված էին, իսկ երաժշտական դպրոց ընդունվել ցանկացողների թիվը անհամեմատ ավելի շատ», - ասում է նա:
Դիլիջանի Արվեստի պետական քոլեջի տնօրեն Հասմիկ Մկրտումյանն էլ ասաց. - «23 տարի առաջ բուհական ընդունելության նման մի բան էր երաժշտական դպրոց ընդունվելը: Կարծես թե այն մեծ պոռթկումը դեպի երաժշտությունը չկա, որը կար 20-25 տարի առաջ»:
Երաժշտական դպրոցների տնօրենների խոսքերով, երբ ժողնվագարանների բաժիններում սովորելը անվճար դարձավ, աշակերտների հոսքը որոշ չափով ավելացավ:
«Օրինակ Ջրբաշյանի դպրոցում կա սանթուր, սազ, թառ, քանոն: Այսօր ունեմ ժողգործիքների 42 աշակերտ: Մինչեւ անվճար դարձնելը երեւի 15-17-ն էին», - ասում է Նելլի Մարտիրոսյան-Սարգսյանը:
Մշակույթի նախարարության մշակութային ծրագրերի եւ մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Ռուզաննա Ղալեչյանն ասաց. - «Ունենք բազմաթիվ գործիքներ, որոնք նախկինում դուրս էին մնացել մեր ուշադրության կենտրոնից: Հիմա դրանք ուշադրության կենտրոնում են, գործիքներ, որոնց կարիքը մենք այսօրվա դրությամբ շատ ունենք»: