Էքստրեմալ զբոսաշրջությամբ զբաղվող Անտուանն առաջարկում է Հայաստանը դիտել որպես էքստրեմալ զբոսաշրջության կենտրոն եւ, այս ճյուղում եւս ներդրումներ անելով, փորձել զարգացնել ոլորտը:
«Բայց ամեն ինչը հիմնվում է էնտուզիաստների վրա, որովհետեւ պետական մարմինների, ֆոնդերի օգնություն չկա», - ասում է Անտուանը:
Էքստրեմալ զբոսաշրջությունը, որն իր մեջ ներառում է լեռնագնացությունը, ժայռամագլցումը եւ այլ ճյուղեր, խորհրդային տարիներին Հայաստանում ավելի զարգացած էր: Այդ ժամանակ ոլորտը ֆինանսավորվում էր:
«Մեծահասակների մի խավ կար, [որը զբաղվում էր լեռնագնացությամբ եւ ժայռամագլցմամբ], բայց խորհրդային կարգերի փլուզումից հետո, նրանք այլեւս չեն զբաղվում դրանով եւ չեն էլ պատրաստում երիտասարդներին, քանի որ նրանք սովոր էին, որ արհմիությունները պետք է դրա համար գումար տան: Հենց որ հասկացան, որ գումար չկա, իրենք դրանով էլ չեն զբաղվում », - նշում է Անտուանը:
Ժայռամագլցումը, լեռնագնացությունը եւ մյուս ճյուղերը այժմ կորցրել են մսսայականությունը, բայց նույն էնտուզիաստները, չնայած դժվարություններին, փորձում են պահպանել դրանք` երիտասարդներին փոխանցելով իրենց հմտությունները:
Զբոսաշրջիկներին օգնում են հաղթահարել Արագածի, Խուստուփի եւ այլ սարերի բարձունքներ: Շատերը խուսափում են այս կերպ կազմակերպել իրենց հանգիստը, քանի որ էքստրիմը միշտ էլ կապված է ռիսկի հետ, բայց եթե զբոսաշրջիկը պահպանի ուղեկցորդների պահանջները, անվտանգությունն ապահովված է:
Ակտիվ հանգստի կողմնակից են ավելի շատ արտասահմանցիները, քան հայերը: