Մատչելիության հղումներ

Գյուղնախարարը գոհ է բերքատվության ցուցանիշներից


Գյուղնախարար Սերգո Կարապետյանը:
Գյուղնախարար Սերգո Կարապետյանը:

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը գոհ է ընթացիկ տարվա բերքատվությունից:

«Ծիրանի բերքը, օրինակ, այսօրվա վիճակով արդեն 7 հազար տոննա մենք արտահանում ունենք: Վերամշակող գործարանները արդեն 1500 տոննա ծիրան են մթերել: Վերջին տարիների միջինի չափով ծիրանի բերք կապահովենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում վստահեցրեց նախարարը:

Խոսելով օրերս տեղացած կարկուտի մասին` Կարապետյանը ասաց. - «Իհարկե կարկուտը վնասներ տվեց, բնակլիմայական պայմանները վնասներ տալիս են, բայց դա չի նշանակում, որ բերք չկա»:

Նախարարը տեղեկացրեց, որ սկսվել է ցորենի բերքահավաքը. - «Արարատյան հարթավայրում արդեն սկսկել են մի քանի տեղ, Սյունիքի մարզում արդեն սկսված է: Նորմալ բերք է սպասվում: Սերմնաբուծական տնտեսություն ունենք Էջմիածնի շրջանում, որտեղ 6.5 տոննա բերք ենք ստացել մի հեկտարից: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գարու բերքն էլ նորմալ կլինի»:

Սերգո Կարապետյանը նշեց, թե գյուղացին նախընտրում է բերքը հանձնել միջնորդներին, քան ինքնուրույն վաճառել. - «Որովհետեւ այդպես իրեն ավելի ձեռնտու է: Հիմա մենք գյուղատնտեսական շուկա ենք բացել, որտեղ անվճար պետք է գյուղացին բերի եւ վաճառի իր բերքը: Բայց չեն գալիս… Ինքը իր հողը չի թողնելու անմշակ` գա ամբողջ օրը կանգնի շուկայում առեւտուր անի: Մարդիկ կան, որ ասում են` մեզ թույլ չեն տալիս շուկա մտնել: Մարդիկ էլ կան ասում են` մեզ ձեռնտու է, որ գան մեր բերքը տանեն»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում, մինչդեռ, Արարատի մարզի Մխչյան եւ Մարմարաշեն գյուղերի բնակիչները փոքր-ինչ այլ պատկեր ներկայացրին:
please wait

No media source currently available

0:00 0:03:43 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG