ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը (ԵԱՀԿ ԽՎ) նախօրեին ընդունել է «Բելգրադի hռչակագիրը», որտեղ անդրադարձ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Վեհաժողովի 20-րդ տարեկան նստաշրջանի լիագումար նիստում 53 երկրների ներկայացուցիչների հավանությանը արժանացած փաստաթղթում ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը ափսոսանք է հայտնում վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճի կապակցությամբ։ Վեհաժողովը նաեւ վճռականորեն կոչ է անում ԵԱՀԿ-ի շրջանակներում ակտիվացնել քաղաքական ջանքերը չլուծված հակամարտությունների կարգավորման ուղղությամբ` ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Մոլդովայում եւ Վրաստանում:
«Մենք ակնկալում ենք, որ երկրների կառավարությունները, խորհրդարաններն ու ԵԱՀԿ-ն կընդառաջեն այս կոչերին», - հռչակագրի ընդունումից հետո հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Պետրոս Էֆթիմիուն:
Վեհաժողովի 20-րդ նստաշրջանի ամփոփիչ այս հռչակագրում ներառված են նաեւ տարբեր երկրների սոցիալական, քաղաքական, տնտեսական խնդիրներին վերաբերող երկու տասնյակ բանաձեւեր:
Լիագումար նիստում հայտարարվել է Հարավային Կովկասի, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցչի նշանակման մասին. այսուհետ տարածաշրջանում ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչն է Վեհաժողովի նախկին նախագահ Ժոաո Սոարեշը:
Ըստ Վեհաժողովի հաղորդագրության` պորտուգալացի պատգամավորի նշանակման մասին Պետրոս Էֆթիմիուն հայտարարել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի պատվիրակությունների հետ խորհրդակցելուց հետո:
Ի ելույթում Ժոաո Սոարեշը պատրաստակամություն է հայտնել աջակցել Կովկասում շարունակվող բանակցությունների ակտիվացմանը եւ ԵԱՀԿ-ի Մինսկի գործընթացին` տարածաշրջանում տեւական խաղաղություն հասնելու համար:
ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահը, իր հերթին, կարեւորել է Սոարեշի դիվանագիտական հմտությունները, տարածաշրջանին քաջածանոթ լինելը եւ տեղի ազդեցիկ գործիչների հետ անձնական կապերը:
Վեհաժողովը իր հաղորդագրությունում նշում է, որ վերջին տարիներին Սոարեշը մի քանի անգամ այցելել է տարածաշրջան` Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան: