Իշխանությունը եւ ընդդիմությունը քննարկումների ժամանակ սակավ թվով հարցերի կարող են անդրադառնալ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին ասաց ընդդիմության հետ երկխոսելու համար իշխանության կողմից ձեւավորված աշխատանքային խմբի հանրապետական անդամ Գագիկ Մինասյանը:
Պատգամավորի խոսքով` աշխատանքային այդ խումբը ձեւավորվել է Սերժ Սարգսյանի հունիսի 17-ի անդրադարձի հիման վրա, որտեղ նախագահը հարցերի չորս խումբ էր առանձնացրել, դրանց լուծման համար էլ կոնկրետ հասցեատերեր նախանշել:
Աշխատանքային խմբի լիազորությունները նախագահի անդրադարձում հստակեցված են, հավելեց Գագիկ Մինասյանը` մանրամասնելով. - «Չորս խմբի համար էլ ինքը նախատեսել էր պատասխանատուներ: Հարցերը, որոնք պետք է վերաբերեն ընտրություններին` նախագահը ասել էր, որ նրանք [ընդդիմությունը] պետք է համագործակցեն Ազգային ժողովի նախագահի հետ, սոցիալ-տնտեսական բնույթի հարցերը` վարչապետի հետ, այն հարցերը, որոնք ենթակա են նախագահի կարգավորմանը` նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ, եւ այն հարցերը, որոնք ընդհանուր բնույթի են` ներքին եւ արտաքին քաղաքականության ռազմավարական խնդիրներն են, ապա այս աշխատանքային խմբի հետ պետք է քննարկեն»:
«Այսինքն, բավականին սակավ խմբի հարցեր կան, որոնք, կարծում եմ, պետք է քննարկենք», - եզրակացրեց հանրապետական պատգամավորը:
Իշխանությունների հետ երկխոսելու համար Հայ ազգային կոնգրեսը պատվիրակություն էր ձեւավորել դեռ հունիսի սկզբին, պատվիրակության կազմում ընդգրկվել էին հինգ անդամներ:
Թեեւ իշխանության տարբեր ներկայացուցիչներ բացառում էին, որ Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսելու նպատակով պատվիրակություն կկազմեն, սակայն պատվիրակներ, այնուամենայնիվ, ընտրվեցին:
Ընդդիմության հետ երկխոսելու համար ձեւավորված աշխատանքային խմբում կոալիցիոն կուսակցություններից ընդգրկված են երկուական անդամներ, վեց անդամներից հինգը պատգամավորներ են: Հայաստանի հանրապետական կուսակցությունը կներկայացնեն Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ եւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ու խորհրդարանի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից աշխատանքային խմբում են ընդգրկվել ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը: «Օրինաց երկիր»-ի ներկայացուցիչներն են կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը եւ կուսակցության անդամ, պատգամավոր Խաչիկ Հարությունյանը:
Իշխանությունը դեռեւս չունի իր օրակարգը: Իսկ ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունների հետ կերկխոսի մեկ` արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ: Իշխանությունը բացառում է երկխոսությունը այդ հարցի շուրջ ծավալելու հնարավորությունը:
«Առաջին հանդիպումը շատ բան որոշակի կդարձնի: Կհնչեն հարցադրումներ, կձեւավորվի օրակարգը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գագիկ Մինասյանը:
Նույն պատասխանը տվեց նաեւ կոալիցիոն «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: «Հընթացս պետք է առաջանա այն բովանդակությունը, որի շուրջ պետք է խոսենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:
Բիշարյանի խոսքով` «Օրինաց երկիր»-ը գիտի երկխոսության արժեքը սեփական օրինակով. - «Երբ նախագահական ընտրություններից հետո երկրում հեղափոխական իրավիճակ էր, երկրի նախագահի կողմից երկխոսության կոչ եղավ: «Օրինաց երկիր»-ը կոչը ընդունեց: Ընդունեց հանուն նրա, որ երկրում տեղի չունենա քաղաքական պատերազմ եւ արտաքին ագրեսիա»:
Ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների առաջին հանդիպումը, ըստ Բիշարյանի, տեղի կունենա առաջիկա տասնօրյակում:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից առայժմ չեն մեկնաբանում աշխատանքային խմբի ձեւավորման փաստը:
«Մենք դեռ չունենք որեւէ պաշտոնական որոշում, հրամանագիր կամ կարգադրություն երկխոսության համար իշխանությունների կողմից ձեւավորված պատվիրակության մասին, ուստի առայժմ ձեռնպահ ենք մնում որեւէ մեկնաբանությունից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը: