Այսօր վիճակն այլ է: Ռոքի սիրահար մի խումբ երիտասարդներ քննարկում էին կազմակերպել երաժշտական այս ոճի ներկայիս վիճակի մասին:
Երիտասարդները այն համոզման են, որ Հայաստանում ռոք երաժիշտների միջեւ բազմաթիվ տարակարծություններ կան. - «Ռոք հասկացությունը Հայաստանում չկա: Ռոքի տեսակները մեկ ուղղության տակ են ընդունում»:
Հայտնի են դառնում այն խմբերը, որոնք ունենում են լավ պրոդյուսերներ, գումարներ եւ կարողանում են համագործակցել ավելի հայտնի խմբերի կամ անձանց հետ: Մերին այն կարծիքին է, որ խմբերը պետք է ապահովել ոչ թե քանակը, այլ որակը. - «Փառքի համար են ամեն ինչ անում: Ավելի լավ է մենք ունենանք 3 որակյալ խումբ, որոնք նաեւ համաշխարհային ճանաչում կունենան»:
Հավաքվածների մի մասի կարծիքով, նոր խմբերը կանգնում են ֆինանսական եւ մի շարք այլ խոչընդոտների առաջ, իսկ մյուս մասը կարծում է, որ նոր խմբերը աշխատում են ոչ թե հանդիսատեսի համար, այլ մտածում են միայն ճամաչում ձեռք բերելու ուղղությամբ:
Ծովինարը հիշեց նոր խմբի կազմավորման ամենաթարմ օրինակներից մեկը: «Մոտենում է մի ծանոթ տղա, ասում է, որ ուզում են խումբ ստեղծել ու իրենց թմբկահար է պետք, բայց որ աղջիկ լինի ու սիրուն: Հարցնում եմ` ինչո՞ւ աղջիկ, պատասխանում է` դե որ խմբի կազմը սիրուն լինի»:
Քիչ են նաեւ ռոքի իսկական երկրպագուները Հայաստանում: Մերիի կարծիքով, շատ խմբեր սխալ մարտավարություն են ընտրում, այդ պատճառով հաճախ նրանց ակումբային համերգներին քչերն են հաճախում: