Մատչելիության հղումներ

Հայաստանում փորձում են օրենքի միջոցով խրախուսել կրծքով սնուցումը


Հայաստանում կրծքով սնուցումը խրախուսելու նպատակով տարբեր կազմակերպություններ եւ շահագրգիռ անձինք մշակել են օրենքի նախագիծ, որը շուտով քննարկվելու է Ազգային ժողովում:

Ուրբաթ օրը կայացած քննարկմանը, որին ներկա էին այդ կազմակերպությունների ներկայացուցիչները եւ ոլորտի պատասխանատուները, ԱԺ առողջապահության, մոր եւ մանկության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ կրծքով կերակրող մայրերի համար գործատուները պետք է ստեղծեն պայմաններ, անհրաժեշտության դեպքում երկարաձգեն արձակուրդը:

«Եթե կրծքով կերակրող մայրը ցանկություն ունի աշխատել, ապա մենք պարտավոր ենք ստեղծել պայմաններ, հնարավորություն տանք, որ կարճ ժամանակով աշխատեն, նույնիսկ երեխային բերեն աշխատավայր` կերակրելու համար», - ասում է Բաբլոյանը:

Թեեւ 1998 թվակաին «ՀՀ գովազդի մասին» օրենքով արգելվել է մինչեւ 6 ամսեկան երեխաների համար նախատեսված հավելյալ սնդդի տեսակների, շշերի, ծծակների գովազդը եթերում, սակայն «Վստահություն» առողջապահական կազմակերպության նախագահ Սուսաննա Հարությունյանն ասում է, որ վերջին մոնիտորինգի տվյալներով մի շարք խախտումներ են արձանագրվել. - «Օրինակ, գովազդներ եթերից, պաստառներ, նվերներ, կոնֆերանսներ այդ թեմաներով: Խախտումներ են նկատվել կաթնախառնուրդ արտադրող ընկերությունների հրատարակած գրականաության մեջ»:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետազոտությունները փաստում են, որ երեխային մինչեւ 2 տարեկանը կրծքով կերակրելը կարող է կրճատել մանկական մահացությունները մինչեւ 10-20 տոկոսով: Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, 2010 թվականին մինչեւ 1 տարեկան 400-ից ավելի երեխա է մահացել` մեծամասամբ կանխարգելելի հիվանդություններից:

Մինչդեռ մասնագետները պնդում են, որ գովազդների եւ բուժհաստատությունների խրախուսման շնորհիվ մեծացել է այն մայրերի թիվը, ովքեր ձգտում են իրենց երեխաներին արհեստական սնուցում տալ:

Չնայած այս ամենին, Առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը նշում է, որ 1990-ականնների հետ համեմատ 2005-2009 թվականների տվյալներով` կրծքով կերակրման ցուցանիշի մինչեւ 80 տոկոս աճ է գրանցել:

Քննարկան ժամանակ մասնագետները նշեցին, որ այս կերպ ցանկանում են ոչ թե պարտադրել կրծքով սնուցումը, այլ խրախուսել, ինչը կօգնի նաեւ զերծ մնալ մի շարք կոռուպցիոն ռիսկերից:

«Հիմա կա կոռուպցիա, երբ բժիշկը դեղատոմս է գրում, եւ եթե այդ դեղատոմսով ծնողը գնում է կաթնախառնուրդ, բժշկին հետ գումար են վճարում: Սա լուրջ ռիսկ է մեր երեխաների համար, որովհետեւ բժիշկը արդեն շահագրգռված է, որ հնարավորինս շատ երեխաներ անցնեն արհեստական սնուցման, կաթնախառնուրդներ գնեն, որպեսզի իրենք էլ շահույթ ստանան», - ասաց Վստահություն» առողջապահական կազմակերպության նախագահ Սուսաննա Հարությունյանը:
please wait

No media source currently available

0:00 0:06:21 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG