Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն կասեցրել է թմրամիջոցների խոշոր խմբաքանակի արտահանման փորձ


Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մարմինները «Զվարթնոց» օդանավակայանում կարողացել են կասեցնել թմրամիջոցների խոշոր խմբաքանակի արտահանման փորձ:

Ինչպես հաղորդում է ԱԱԾ մամուլի ծառայությունը, հուլիսի 1-ին «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր արտասահմանյան երկրից Հայաստան ներմուծած եւ Դանիա ու Հոլանդիա հետագա արտահանման ենթակա կենցաղային սարքավորումների զննման արդյունքում նրանց մեջ հարմարեցված հատուկ թաքստոցներում հայտնաբերվել է 90 կգ ընդհանուր քաշով հերոին տեսակի թմրանյութ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կան երկու ձերբակալվածներ: Նախաքննությունը կատարում է ԱԱԾ քննչական վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG