Մատչելիության հղումներ

Մամեդյարովը Փարիզում հանդիպումներ կունենա Ղարաբաղի հարցով


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հուլիսի 6-7-ը այցելելու է Փարիզ:

Ինչպես «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեկովը, այցի շրջանակներում ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բանակցություններ է վարելու Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեի եւ այլ պաշտոնյաների հետ` «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում երկրի համանախագահության համատեքստում»:

Քննարկվելու են նաեւ Ֆրանսիայի եւ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հեռանկարները եւ տարածաշրջանային նախագծեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG