System of a Down աշխարհահռչակ խումբը վերամիավորվել եւ համերգային շրջագայություններ է սկսել Եվրոպայում:
Խումբը ընդհատել էր ելույթները 2006 թ-ին, եւ տղաներից յուրաքանչյուրը զբաղվում էր անհատական նախագծերով:
Facebook սոցիալական կայքում մի խումբ երիտասարդներ կազմակերպել են ստորագրահավաք «Օգնեք SOAD-ին հրավիրել Երեւան» վերնագրով: Արդեն հավաքվել է 532 ստորագրություն:
Նախաձեռնության կազմակերպիչ Մերի Պրազյանը «Մաքսլիբերթիին» պատմեց. - «Երբ միավորվեցին, մեզ թվաց, թե առաջինը Հայաստան կգան, որովհետեւ իրենք հայ են: Համ էլ ես խմբի անդամներից Ջոնի հետ խոսում էի, ու ինքը ասեց, որ գալու են SOAD-ի կազմով, բայց ե՞րբ, չասաց»:
System of a Down խումբը, որին հաճախ կոչում են S.O.A.D կամ System, ալտերնատիվ ոճում հանդես եկող, ամերիկահայ երաժիշտներից բաղկացած մետալ-ռոք խումբ է, որը ստեղծվել է 1994 թ.-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում` խմբի վոկալիստ Սերժ Թանկյանի եւ կիթառահար Դարոն Մալաքյանի նախաձեռնությամբ: Մի փոքր ուշ նրանց միացել են Ջոն Դոլմայանը` հարվածային գործիքներ եւ Շավո Օդաջյանը` բաս կիթառ:
Խումբը արդեն սկսել է համերգային շրջագայությունը` Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Ավստրիա եւ այլն երկրներում: Ըստ SOAD-ի կայքէջի, շրջագայության 10 համերգներն արդեն պլանավորված են, սակայն հայ երկրպագուները հույս ունեն, որ ցուցակը համալրվելու է նաեւ հայաստանյան համերգով:
Սերժ Թանկյանի հայաստանյան առաջին մենահամերգից դեռ մեկ տարի չի անցել, սակայն աշխարհահռչակ ամերիկահայ երաժիշտը մտադիր է կրկին հանդես գալ Երեւանում: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է Սերժ Թանգյանի խմբի ստեղնահար Էրվին Խաչիկյանը.- «Սերժ Թանգյանը որոշել է, որ այստեղ համերգ տանք: Ոչ թե հավանական է, այլ որոշված է»: