Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ՀԱԿ-ի դիրքորոշումը պայմանավորված է լինելու երկու իրողությամբ` այն տեքստով, որը կարող է ընդունվել Կազանում եւ այդ փաստաթղթին տված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ իշխանությունների արձագանքով:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր մեկնել է Կազան, որտեղ կկայանա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:
Զուրաբյանը գերադասեց կազանյան հանդիպման նախօրյակին տեսակետ չարտահայտել:
«Մենք երբեք չենք կարող որեւէ եզրակացություն անել, եթե չունենք փաստաթուղթը: Ամեն բառ, ամեն ստորակետ, ամեն արտահայտություն կարող է որոշիչ նշանակություն ունենալ փաստաթղթի գնահատման համար: Մեզ համար որեւէ բան կարող է ընդունելի դառնալ միայն այն բանից հետո, երբ դա ընդունելի լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ իշխանությունների համար», - ուրբաթ օրը կայացած ասուլիսում հայտարարեց Զուրաբյանը:
ՀԱԿ համակարգողը կարծում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հնչեցրած իր ելույթի մեջ Ղարաբաղին վերաբերող հատվածում Սերժ Սարգսյանը երկու խոշորագույն սխալ է թույլ տվել, երբ ասել է, թե Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, քանի որ հարգում է տարածքային ամբողջականության սկզբունքը, եւ որ պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը կարող է առավելություն ունենալ:
«Ես կուզեի հավատալ, որ դա ուղղակի սայթակում է, որովհետեւ դա կնշանակեր, որ Հայաստանի նախագահը այս հարցում նույն դիրքերից է խոսում, ինչ Ադրբեջանի նախագահը: Կարծում եմ` սա նրա կողմից ուղղակի սայթակում էր, եւ դա պետք է արագորեն ինչ-որ կերպով շտկել: Հայաստանի բարձրագույն ղեկավարը եւ գլխավոր հրամանատարը իրավունք չուներ նման հայտարարություն անելու», - կարծում է Զուրաբյանը:
Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին` Զուրաբյանն ասաց, թե արտախորհրդարանական ընդդիմության հետ երկխոսության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը կպատասխանի ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջիկա հանրահավաքում, որը տեղի կունենա հունիսի 30-ին:
Հիշեցնենք, մեկ շաբաթ առաջ, անդրադառնալով ընդդիմության հետ երկխոսությանը, նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, թե բաց են ցանկացած քննարկման համար եւ չէր բացառել «հատուկ նշանակված մարդկանց միջոցով քննարկումներ անցկացնելու հնարավորությունը»: Այսօր ՀԱԿ համակարգողը պնդեց, որ երկխոսության միակ արդյունավետ ֆորմատը, իրենց կարծիքով, լիազորված ներկայացուցիչներով բանակցելն է:
Նախագահ Սերժ Սարգսյանը միաժամանակ նշել էր, թե դեմ է երկխոսությունը բանակցությունների վերածելու գաղափարին: Զուրաբյանը ներկայացրեց իրենց գնահատականը այդ առնչությամբ:
«Բանակցության վերջում պետք է ձեռք բերվեն պայմանավորվածություններ, կամ բանակցությունները պետք է ձախողվեն: Խուսափելով բանակցություններից` իշխանությունները ցույց են տալիս, որ չեն ուզում ընդգրկվել մի պրոցեսի մեջ, որի արդյունքում կլինեն պայմանավորվածություններ: Նրանք ուզում են, ինչպես իրենք են ասում, երկխոսել, կազմակերպել կարծիքների փոխանակում, եթե կուզեք «գյալաջի»: Մենք «գյալաջիի» ժամանակ չունենք, մեզ հետաքրքրում են համակարգային փոփոխությունները», - ասաց Զուրաբյանը:
Զուրաբյանը իշխանություններին 6 կետից բաղկացած կոչ հղեց: Նա ասաց, թե երկխոսության ձեւաչափի համաձայնեցումն ու երկխոսության բուն գործընթացը, չի կարող ձգձգվել, եթե չի ապահովելու շոշափելի արդյունքներ: Նրա խոսքով` ժողովուրդը չի հանդուրժի իրեն խաբելու, ժամանակ ձգելու որեւէ փորձ:
Զուրաբյանը նաեւ իշխանություններին կոչ արեց դադարեցնել Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության կողմից ՀԱԿ-իշխանություն երկխոսության մասին տարածվող սուտ տեղեկությունները: Զուրաբյանը մեջբերեց, իրենց գնահատմամբ, այդ սուտ տեղեկություններից մի քանիսը, որ իբր ՀԱԿ-ի հետ կան պայմանավորվածություններ, այս ամենը խաղ է, ընդդիմադիրները հաջորդ գումարման Ազգային Ժողովում կստանան տեղերի 20 տոկոսը, Լեւոն Տեր-Պետրոսյանը կդառնա ԱԺ-ի նախագահ:
Իշխանությունը, Զուրաբյանի խոսքով, սա անում է իր համախոհների մոտ սեփական դեմքը փրկելու համար: ՀԱԿ-ը իշխանություններին նաեւ կոչ արեց դադարեցնել ինֆորմացիոն եւ տրանսպորտային բլոկադան. - «Եթե երկու կողմերը իսկապես լուրջ են, անկեղծ են, հավատարիմ են երկխոսության գործընթացին, ուրեմն նաեւ պետք է ապացուցեն իրենց լրջությունը: Այդ պատճառով մենք լրջության կոչ ենք ուղղում իշխանություններին»:
Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում հայտարարել էր, թե չի պատրաստվում արտահերթ ընտրություններ անցկացնել, դրա անհրաժեշտությունը չի տեսնում: Զուրաբյան ասաց` Սարգսյանը այսօր նման կարծիք ունի, վաղը կարող է փոխել այն: