Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանին ուղերձ է հղել Նիկոլա Սարկոզին


Նիկոլա Սարկոզին ողջունում է Սերժ Սարգսյանին Ելիսեյան պալատում, Փարիզ, 10-ը մարտի, 2010թ.
Նիկոլա Սարկոզին ողջունում է Սերժ Սարգսյանին Ելիսեյան պալատում, Փարիզ, 10-ը մարտի, 2010թ.
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ Կազանում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ տեղի ունենալիք Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման նախօրեին:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` «Նախագահ Սարկոզին նշել է, որ ի շարունակություն մայիսի վերջին Նախագահ Օբամայի, Նախագահ Մեդվեդեւի եւ իր կողմից Դովիլում արված հայտարարության, ցանկանում է համոզմունք հայտնել, որ եկել է պահը ամրագրելու այն սկզբունքները, որոնց հիման վրա կարող են այնուհետեւ ծավալվել կարգավորման բուն բանակցությունները»:

Ֆրանսիայի նախագահի խոսքով, «պատմության ընթացքում լինում են պահեր, երբ պետության ղեկավարներն իրենց ժողովրդին պետք է ցույց տան խիզախության, իմաստնության ու խաղաղության ճանապարհը»: Նիկոլա Սարկոզիի համոզմամբ՝ եկել է այդ պահը:

«Իմացեք, որ բոլոր դեպքերում ես՝ որպես բարեկամ եւ ինձ հետ է Ֆրանսիան, որն իրեն համարում է քույրը Հայաստանի, հղում ենք Ձեզ այս վճռորոշ հանդիպման հաջողության ամենաանկեղծ մաղթանքներ: Իմ երկիրը ջանք չի խնայի սատարելու Ձեզ այդ ճանապարհին», - Սերժ Սարգսյանին ուղղված ուղերձում ասել է Նիկոլա Սարկոզին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG