Մատչելիության հղումներ

Ամերիկյան դատարանը «թույլ» է համարում Բուտին առաջադրված մեղադրանքները


Ըստ ամերիկյան դատարանի` զենքի ապօրինի առեւտրի մեջ մեղադրվող ռուսաստանցի Վիկտոր Բուտի նկատմամբ մեղադրանքները «թույլ» են:

Հինգշաբթի օրը Նյու Յորքում կայացել է Բուտի գործով դատական նիստ, եւ դատավոր Շիրլի Շեյնդլինը կասկածներ է հայտնել ԱՄՆ-ի իրավապահ մարմինների կողմից ռուսաստանցուն առաջադրված մեղադրանքների կապակցությամբ:

Միեւնույն ժամանակ, դատավորը մերժել է Բուտի պաշտպանների խնդրանքը` փակել դատաքննությունը:

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները Վիկտոր Բուտին մեղադրում են զենքի ապօրինի առեւտրի, մասնավորապես` կոլումբիացի ապստամբերին զենք մատակարարելու մեջ: Նա ձերբակալվել է 2008 թվականի մարտին Թայլանդում, իսկ անցած տարվա նոյեմբերին հանձնվել է ամերիկացի իրավապահներին:

Պաշտոնական Մոսկվան համարում է, որ Բուտի գործը իր նկատմամբ քաղաքական ճնշում բանեցնելու համար է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG