Մատչելիության հղումներ

«Ալ-Զավահիրին արժանանալու է Բին Լադենի ճակատագրին»


Միացյալ Նահանգների ռազմական բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ «Ալ-Ղաիդա»-ի նոր ղեկավար Այման ալ-Զավահիրին արժանանալու է նույն ճակատագրին, ինչ ահաբեկչական ցանցի նախկին առաջնորդ Ուսամա Բին Լադենը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի խոսքերով, ալ-Զավահիրին որպես «Ալ-Ղաիդա»-ի ղեկավար բախվելու է լուրջ խնդիրների: Իսկ ամերիկյան զինված ուժերի միավորված շտաբների ղեկավար Մայք Մալենի բառերով` ամերիկյան ուժերը նպատակ ունեն ալ-Զավահիրիի հետ վարվել այնպես, ինչպես վարվեցին Բին Լադենի հետ, ով այս տարվա մայիսի 2-ին սպանվեց ամերիկյան հատուկ նշանակության ուժերի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG