«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Հենց իրավիճակը հասավ արդեն իսկապես համակարգային իրողություններին, երկխոսությունը ընդհատվել է կամ գտնվում է արդեն բավական տեւական սպասման կետում: Եվ այստեղ, իշխանության որոշակի ամբարտավան կեցվածքին զուգահեռ, հարցեր է առաջացնում նաեւ ընդդիմության որոշակի արխայինությունը: Իհարկե հայտարարվել է հունիսի 30-ի հանրահավաքի մասին` թերեւս որպես զգուշացում կամ նախազգուշացում իշխանությանը, որ կարող են եւ լինել չնախատեսված զարգացումներ կամ շեշտադրումներ, սակայն հարց է առաջանում, թե արդյո՞ք դա բավական է, եւ ընդհանրապես` արդյո՞ք ընդդիմության վարքագծային դինամիկան համարժեք է այն իրավիճակին, որ կա երկրում: Սա հարց է, որն այս կամ այն ձեւակերպումով կամ ներքին լուռ ընկալումով առաջանում է գրեթե բոլոր քաղաքացիների շրջանում: Եվ այսօր ունենք մի վիճակ, երբ գլոբալ առումով առաջացել է քաղաքական դաշտի ադեկվատության խնդիր»:
«Կապիտալ»-ի թղթակիցը Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցնում է. - «ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը կարծես թե չի ստացվում: Ըստ Ձեզ` ո՞րն է պատճառը»: Պատասխան. - «Ես լավատես եմ եւ ոչ միայն ՀԱԿ-ի հետ հարաբերություններում: Լավատես եմ եւ կարծում եմ` նախագահ Սարգսյանի իշխանությանը հաջողվել է այս երեք տարիների ընթացքում երկրում ստեղծել համերաշխության մթնոլորտ: Մեր իշխանության մեխերից մեկն էլ այն է, որ մենք չենք գնում անձնական ատելության ճանապարհով կամ ինչ-որ մեկին դեմ, մենք գնում ենք հանուն Հայաստանի զարգացման: Մենք բոլոր քաղաքական ուժերի հետ պատրաստ ենք համագործակցել, երկխոսել, խնդիրները քննարկել եւ միայն ՀԱԿ-ի համար հատուկ ջերմոցային պայմաններ չենք ստեղծելու: Իշխանությունը տարբեր մակարդակներով հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել յուրաքանչյուր քաղաքական ուժի հետ, եւ ավելի առաջ գնալով` հայտարարել ենք, որ ցանկացած կառուցողական եւ առողջ առաջարկ մենք պատրաստ ենք հնչեցնել ԱԺ ամբիոնից: Սա նոր երեւույթ է Հայաստանի քաղաքական մշակույթում: Մենք պատվիրակություն չենք կազմում եւ հայտարարել ենք, որ եթե կան խնդիրներ, այդ խնդիրները կարող են քննարկել համապատասխան մարմինների հետ»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Ազգային ժողովի տնտեսական զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը «Առավոտ»-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին` չունի՞ տպավորություն, թե իշխանությունը այսօր միայն ՀԱԿ-ի առաջարկներն է քննարկում, կատարում կամ չի կատարում, իսկ մյուսներին, մեղմ ասած, առանձնապես ուշադրություն չի դարձնում, նկատեց. - «Իմ կարծիքով` այդպիսի բան չկա, պարզապես ընդդիմությունը, անկախ արհեստական բաժանումից, ունի մի թեւ, որը հակված է գնալ երկխոսության [ինքս չգիտեմ, թե այդ երկխոսության արդյունքում ինչ շահեր են հետապնդվում], եւ կա մեկ այլ ընդդիմություն, էլի պայմանականորեն, որը նախանձում է երկխոսության գնացող ընդդիմությանը: Սա, ըստ էության, իշխանությունների համար չեմ կարծում, որ էական նշանակություն պետք է ունենա: Իշխանության համար նշանակություն ունեն միայն այն խնդիրները, որոնք, անկախ ընդդիմությունից, կարող են երկրի համար մեծ կարեւորություն ներկայացնել»:
«168 ժամ»-ը հարցնում է Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանին (ՀՀԿ).- «Ձեր կարծիքով` նախագահ Սերժ Սարգսյանը ե՞րբ համարժեք պատասխան կտա ՀԱԿ-ի` երկխոսության գնալու առաջարկին»: Պատասխան. - «Ես ինձ իրավունք չեմ վերապահում պատասխան տալ հանրապետության նախագահի փոխարեն, ես պարզապես կասեմ իմ անձնական տեսակետը: Ինձ թվում է, որ այդ բոլոր հարցերի իրավական, պաշտոնական պատասխանները տրվել են բավարար չափով: Բայց եթե իրենք անձնական պատասխան են ենթադրում եւ ակնկալում, միգուցե մի բան գիտեն: Դա կարող է լինել, բայց իմ կարծիքով` դա չի լինի այն, ինչ իրենք են ակնկալում: Հիմա բազմաթիվ անգամ շրջանառվում է այն խոսակցությունը, որ նախագահը պարտավորված է անձամբ պատասխանել եթե ոչ ընդդիմությանը, ապա երրորդ կողմին` նկատի ունենալով արտաքին ուժերին, այլ պետություններին, որովհետեւ դրանից է կախված մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծումը եւ այլն: Բաց տեքստով ասած` սրա մեջ, ցավոք սրտի, կա տղա բերելու, շանտաժի էլեմենտները»:
«Հայոց Աշխարհ»-ը նախագահների Կազանում կայանալիք հանդիպման վերաբերյալ զրուցել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ: Նա ասում է. - «Կարծում եմ, 60-ը 40-ի հարաբերությամբ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվի: Իսկ եթե, այնուամենայնիվ, հաջողվի կոտրել կողմերի դիմադրությունը, դա կլինի լղոզված մի փաստաթուղթ, որտեղ ամրագրված կլինեն կարգավորման հիմնական սկզբունքները, որոնց մասին բազմիցս ասվել է տարբեր մակարդակներով: Իհարկե, հերթական անգամ կարձանագրվի, որ բանակցությունները պետք է շարունակվեն, եւ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ժամկետների, խաղաղարար ուժերի տեղակայման, կարգավորման այլ մանրամասների մասին խոսելը դեռ վաղաժամ է` դրա համար պետք է երկար ճանապարհ անցնել` անկանխատեսելի խոչընդոտներով, ստորջրյա խութերով հանդերձ»: