Այսօր Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունը եզդիներն են: «Միդիա-Շանգալ» հասարակական կազմակերպություն ներկայացուցիչ Ամո Շարոյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց. - «50-60 հազար եզդիներ այժմ բնակվում են Հայաստանում: 90-ական թվականների սկզբին մեր ժողովրդի ներկայացուցիչների մեծ մասը նույնպես մեկնեց Ռուսաստան, եվրոպական երկրներ: Բայց, փառք Աստծո, այդ փորձությունների տարիները արդեն անցել են: Կարելի է ասել` արտագաղթը կանգնել է… Երիտասարդները կան, մնում են, աճը կա»:
Բնակչության թվով հաջորդ մեծ ազգային փոքրամասնությունը ասորիներն են: Ասորական «Աթուր» ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայլովը նշում է, որ հայերի պես բազմաթիվ ասորեիներ նույնպես արտագաղթել են Հայաստանից անկախության ձեռքբերումից հետո:
«Այսօրվա դրությամբ մենք Հայաստանում ունենք մոտ 7 հազար ասորի: Արտագաղթ եղել է, բայց հիմա մի քիչ դանդաղել է», - ասաց նա:
Հայաստանում մի շարք ազգային փոքրամասնություններ շատ փոքրաթիվ համայնքեր ունեն` հույները, հրեաները, ուկրաինացիները կամ բելառուսները:
«Ցավոք, մեր համայնքը փոքր է` ոչ ավելի, քան հազար մարդ: Երիտասարդության թիվն էլ մեծ չէ: Շատերը հեռացել են Հայաստանից, շատերը պատրաստվում են հեռանալ: Իսրայելում հիանալի ծրագրեր կան հրեա երիտասադների համար: Բայց կասեմ, որ Իսրայելից նաեւ վերադառնում են», - ասաց հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը:
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ընդհանուր առմամբ գոհ են Հայաստանի իշխանությունների վերաբերմունքից, նշում են, որ իրենց Հայաստանում ճնշված չեն զգում, սակայն որպես փոքրամասնություններ ունեն մի շարք խնդիրներ: