Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը երեկ հայտարարել է, թե Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նիստում հունիսի 8-ին պաշտոնապես արձանագրվել է, որ Հայաստանը կատարել է «Ա1+» հեռուստաընկերության գործով Եվրոպական դատարանի վճիռը եւ գործը համարել վերջնականապես փակված:
Հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ նախարարների կոմիտեից որեւէ պաշտոնական գրություն չեն ստացել, Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքէջում եւս այս մասին հաղորդագրության չկա: «Ա1+» -ի ղեկավարը կարծիք հայտնեց, որ հայաստանյան իշխանությունները շտապել են այս հարցում։
«Նախարարների կոմիտեի գնահատականը դեռ ընդհանրապես պարզ չէ: Այն, ինչ ներկայացրել է պարոն Կոստանյանը, ես համարում եմ, որ ժամանակից շուտ է, եւ դա էլ եմ հասկանում. նախապատրաստում են կանաչ ճանապարհ Սերժ Սարգսյանին դեպի ԵԽԽՎ-ի նիստ, որտեղ ինքը ելույթ պետք է ունենա, եւ ուզում են ցույց տալ, թե ինչքան մաքուր է նա գնում այդ ելույթին», – կարծիք հայտնեց «Ա1+» հեռուստաընկերության ղեկավարը։
Գեւորգ Կոստանյանը այսօր մեր ռադիոկայանին փոխանցեց, որ որոշումը կհայտնվի Եվրախորհրդի կայքէջում առաջիկա 10 օրերի ընթացքում` կանոնակարգի համաձայն: Կոստանյանի խոսքով Ա1+-ը կարող է եւ չստանալ որեւէ ծանուցում, քանի որ կոմիտեն նման պարտավորություն չունի։
«Ես ինքս եմ մասնակցել նիստին, եւ դրա արդյունքում եմ միայն նման հայտարարություն արել», – հավաստիացրեց Եվրադատարանում Հայաստանի լիազոր ներկայացուցիչը։
Մեսրոպ Մովսեսյանը Եվրոպական դատարանի վճիռը կատարված չի համարում` ընդգծելով, որ դրամական փոխհատուցումից զատ դատարանը պարտավորեցրել էր Հայաստանին անցկացնել հաճախականությունների թափանցիկ մրցույթ, ինչը, «Ա1+»-ի ղեկավարի խոսքով, չի կատարվել:
Անցած տարի անցկացված հաճախականությունների մրցույթի արդյունքում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) 2010–ի դեկտեմբերի 16-ին որոշեց, որ «Ա1+» հեռուստաընկերության հետ հեռարձակման լիցենզավորման մրցույթում հաղթել է «Արմնյուզ» ընկերությունը: «Ա1+»–ը այժմ դատական կարգով բողոքարկում է ՀՌԱՀ–ի որոշումը։
«Մրցույթը չի անցկացվել արդար, եւ չի անցկացվել թափանցիկ։ Չի տրվել հնարավորություն հավասար պայմաններում լինել։ Եթե ես ունեմ խախտումներ, խախտումներ ունի նաեւ «Արմնյուզը»։ Շատ փնթի ու վատ ձեւի ներկայացվել է մրցույթի վիճակը, որը կարող է թյուրիմացության մեջ է գցել [Եվրադատարանին]։ Սակայն ես ունեմ իրավունք բողոքարկելու այդ ամեն ինչը, եւ ես անելու եմ», – վստահեցրեց Մեսրոպ Մովսեսյանը։
Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը, սակայն, կարծում է, որ «Ա1+»-ի ներկայացուցիչները շփոթում են երկու տարբեր գործընթացներ, մասնավորապես, այն, որ հեռուստաընկերության հայցը Եվրոպական դատարան առնչվում է միայն 2002 եւ 2004 թվականներին անցկացված մրցույթներին։
«2010 թվականի մրցույթի արդյունքների քննարկումը, վիճարկումը, բողոքարկումը եւ դրա հետագա ընթացքը ընդամենը այլ հիմք կարող է հանդիսանալ՝ նոր հայցով դիմել Եվրոպական դատարան։ Այդ նոր հայցը Եվրոպական դատարանի 2008 թվականի վճռի հետ որեւէ առնչություն չունի», – հայտարարեց Գեւոր Կոստանյանը։
Նրա խոսքով, եթե անգամ 2010 թվականի մրցույթը անց է կացվել ոչ թափանցիկ, խախտումներով, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջները։
«Նախարարների կոմիտեն ընդամենը փաստում է, որ Եվրոպական դատարանի վճռի համապատասխան, ըստ որի պետությունը պարտավոր էր ապահովել, որպեսզի մրցույթում հաղթող չճանաչելու մասին որոշումը լինի պատշաճ պատճառաբանված եւ հիմնավորված, այն փաստացիորեն պատշաճ հիմնավորված եւ պատճառաբանված է», – եզրափակեց Գեւորգ Կոստանյանը։