«Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում պատվիրակությունների մակարդակով Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության միջեւ երկխոսության գաղափարի նկատմամբ ՀՀԿ-ական շրջանակների դրսեւորած մերժողական կեցվածքին, Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է. - «Որոշումների կայացման (decision making) գործում զրոյական դերակատարություն ունեցող անձանց կարծիքը տվյալ պարագայում որեւէ նշանակություն չունի: Հետեւաբար, քանի դեռ իր տեսակետը չի արտահայտել Սերժ Սարգսյանը, անիմաստ է այդ մասին որեւէ բան ասել: Միայն պետք է նկատի ունենալ, որ երկխոսությունը ոչ այնքան Կոնգրեսին, որքան իշխանությանն է անհրաժեշտ: Երկխոսության չկայացման դեպքում Կոնգրեսը ոչինչ չի կորցնի, այլ գուցեեւ քաղաքական տեսակետից շահի: Կորցնողը լինելու է առաջին հերթին իշխանությունը: Իսկ մեծ հաշվով մենք բոլորս, այսինքն` երկիրն ու ժողովուրդը: Մենք մեր քայլը կատարել ենք, որի ճշգրտությանը, հակառակ «անկախ վերլուծագանգերի» գնահատականներին, մազաչափ անգամ չենք կասկածում: Մնացյալը ոչ թե մեր, այլ իշխանության գլխացավանքն է: Ուզում են` թող երկխոսեն, չեն ուզում` մեղքը իրենց վիզը»:
Նույն հարցի մասին «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Տեր-Պետրոսյանի կոնգրեսն անցած տարիներին այնքան խոսեց «քաղաքական ճգնաժամի» մասին, որ վերջը ինքը դարձավ իշխանությունների հետ երկխոսության ճգնաժամի հարուցիչ: Հետաքրքիր է, երբ մայիսի 31-ին Տեր-Պետրոսյանը ցնծությամբ ազդարարում էր, որ ՀԱԿ-ը պատրաստ է իշխանության հետ երկխոսության, ի՞նչու նույն պահին էլ չհստակեցրեց, թե կոնկրետ ո՞ւմից են իրենք պատասխան սպասում, կամ ո՞ր դեպքում են իրենց նախաձեռնության պաշտոնական արձագանքը համարելու այդպիսին: Հանրահավաքում ՀԱԿ առաջնորդը ոչ մի նման «պահանջ» չդրեց եւ հիմա օրական մի քանի անգամ փոխանցում է այդ «պահանջը»: Ու իր կկվաբնով ժամացույցը էնպես է լարել, որ զինակից-կկուներն արդեն գիշերներն էլ են վեր թռչում ու կանչում. «Մենք սպասում ենք Սերժ Սարգսյանի պատասխանին»:
«Երկիր»-ը գրում է. - «Գալուստ Սահակյանից նեղանալու բան ՀԱԿ-ում չունեն: Գրիգորիչն ընդհանրապես կարող էր ասել, որ երկխոսության մասին առաջին անգամ թերթերից է իմացել: Բայց մարդը հանգամանալից անդրադարձավ խնդրին եւ ասաց իր իմացած բարձրագույն ճշմարտությունը` ՀԱԿ-ը տուն-տունիկ է խաղում: Ո'չ քիքբոքսինգ, ո'չ շախմատ, ո’չ էլ ուրիշ բան, այլ հենց տուն-տունիկ: Լեւոն Զուրաբյանը ի՞նչ անի սրանից հետո, որ լավ լինի… Գործընթացին հետեւողները հավանաբար նկատել են նաեւ մամուլի մի փոքրիկ հրապարակում, որից պարզ դարձավ մի ուրիշ բան եւս: Այնտեղ հստակ ակնարկ կար այն մասին, որ ՀԱԿ առաջնորդները, որոնք նախկինում հայտարարում էին, թե կբանակցեն միայն գործադիր իշխանության հետ, զգալիորեն փոխել են իրենց տեսակետը եւ անգամ պարտաստ են բանակցել մի պատվիրակության հետ, որի կազմում են, օրինակ, Վազգեն Մանուկյանը ու Խոսրով Հարությունյանը: Իսկ ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստան»-ից ոչ ոք չկա պատվիրակության ենթադրելի կամ ՀԱԿ-ի համար ցանկալի կազմում: Հա, կարծես մի թեթեւ գլխի ենք ընկնում: ԲՀԿ-ն, այնուամենայնիվ. «Օրինակ երկիր» չէ եւ դժվար թե համաձայնի խաղալ այս տուն-տունիկը, ինչպես Գալուստ Գրիգորիչն է որակել նոր խաղը»:
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը նույն հարցին անդրադառնալով` գրում է. - «Հանրապետականները ամիսներ շարունակ հայտարարում էին, թե պատրաստ են երկխոսություն սկսել ընդդիմության հետ: Բայց հենց որ ընդդիմությունը համաձայնվեց, հրապարակեց երկխոսության օրակարգը եւ պատվիրակություն կազմեց, սրանք սկսեցին հոխորտալ, թե այդ օրակարգով բանակցելու բան չունեն: Իսկ ինչ է, մի քանի ամիս առաջ Կոնգրեսը ա՞յլ օրակարգ էր առաջարկում, մտադիր էր իշխանությունների հետ երկխոսել կարտոֆիլի բերքատվության մասի՞ն: Կամ, ասենք, իրենք իրենց ընդդիմադիր հռչակած ուժերը մեղադրում են կոնգրեսին, թե այդ ուժի ներսում ոչ մի ժողովրդավարություն էլ չկա, բոլոր հարցերը Լեւոն Տեր-Պետրոսյանն է որոշում: Հասկացաք, չէ՞:Բոլորը ահավոր լիբերալներ են ու դժգոհում են Կոնգրեսի «ավտորիտարիզմից»:
«Հրապարակ»-ի թղթակիցը զրուցել է Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հետ, ով չի բացառում, որ «եկող տարի ռուսական գազը կրկին կթանկանա: Ուստի չի բացառում նաեւ, որ գյուղերում 21-րդ դարում կսկսեն աթար վառել` որպես այլընտրանք»: Հարց. - «Անցած ընտրությունից առաջ գազի գնի թանկացումը սառեցվեց, սակայն ընտրություններից հետո գազի գինը միանգամից 40 տոկոս թանկացավ: Ի՞նչ է սպասվում մեր ժողովրդին առաջիկա ընտրություններից հետո»: Նախարարի պատասխանը. - «Գազի գների թանկացումն ընտրությունների հետ ընդհանրապես կապ չունի: Գազը Հայաստանում չի արդյունահանվում, ներկրվում է դրսից: Բնականաբար, դրսի գներն են թելադրում, թե Հայաստանում գազի ինչպիսի գին պետք է լինի: Ռուսական «Գազպրոմի» հետ պայմանավորվածություն ունենք, որ գազի գները քննարկում ենք ամեն տարվա ապրիլի մեկին: Հիմա ընտրությունները մինչեւ ապրիլ կլինեն թե ապրիլից հետո՝ դա դրա հետ որեւիցե կապ չունի: Եվ մեկը մյուսի հետ կապել՝ ուղղակի լուրջ չէ»: