Գլխավոր դատախազությունը հաստատել է «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանի գործով մեղադրական եզրակացությունը եւ գործն ուղարկել դատարան:
Փետրվարից Ազգային անվտանգության ծառայության կողմից կալանավորված 69-ամյա գործարար Սերոբ Տեր Պողոսյանը մեղադրվում էր սեքսուալ բնույթի բռնի գործողություններին հարկադրելու մեջ:
Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը, հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում Սերոբ Տեր-Պողոսյանին առաջադրված մեղադրանքը վերաորակվել է եւ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որ կատարվել են անչափահասի նկատմամբ, եւ նույն հոդվածի 3-րդ մասով` սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որ կատարվել է տասնչորս տարին չլրացած տուժողի նկատմամբ (նախատեսում է ազատազրկում համապատասխանաբար 4-10 եւ 8-15 տարի ժամկետով):
Համաձայն դատախազության հաղորդագրության` նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանը 2004-2010 թվականների ընթացքում իր հետ համասեռամոլությամբ զբաղվելու ու սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելու համար Ախթալա քաղաքի անչափահասներից, սեռական ոտնձգության զոհերի հարմար թեկնածուներ ընտրելու նպատակադրվածությունից ելնելով, տարբեր պատրվակներով կատարել է դիտարկումներ, այդ թվում` կինո եւ ֆոտո նկարահանումներ:
«Տեր-Պողոսյանը դիտարկումների արդյունքում ընտրված մի շարք անչափահաս, այդ թվում` սեռական հասունության չհասած տղաների հետ զբաղվել է համասեռամոլությամբ եւ սեքսուալ բնույթի այլ գործողություններով», - ասված է հաղորդագրության մեջ:
Քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: