Վերջին երկու օրերին կարկտահարությունից ու հորդառատ անձրեւներից վնասվել են Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի ու Լոռու մարզերի ցանքատարածություններն ու այգիները:
Վնասի չափերն առայժմ հստակեցված չեն: Մարզերում ձւավորված հանձնաժողովներն առաջիկա օրերին կպարզեն վնասի չափերը եւ դրանք կներկայացնեն կառավարություն:
Կարկտահարությունից ամենից շատ տուժել է Արմավիրի մարզը: Արմավիրի մարզպետարանից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ կարկուտից վնասվել են մարզի 23 համայնքների այգիներն ու բանջարաբոստանային կուլտուրաները: Այս համայնքները պաշտպանված են հակակարկտային կայաններով, մինչդեռ, ինչպես հայտնեցին մարզպետարանից, դրանք չեն կարողացել փրկել այգիները` քանի որ կարկուտը չափազանց ուժգին է եղել:
Սյունիքում տուժել է մեկ համայնք, Կոտայքում կարկուտը վնասել է կորիզավոր պտուղներին: Լոռիում կարկուտը հողին է հավասարեցրել 4 համայնքի ցանքատարածություններ, կոտրել ծառերը:
Կառավարության հակակարկտային կայաների տեղադրման ծրագրով Լոռիում կայաններ էին տեղադրվելու դեռ 2 տարի առաջ՝ 2009 թվականին: Լոռու մարզպետարանի բնապահպանության ու գյուղատնտեսության վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Օհանյանի տվյալներով, մինչ այժմ միայն մի գյուղում, այն էլ գյուղացիների միջոցներով է կայան տեղադրվել: Ու քանի դեռ կառավարությունը միայն խոստումներ է տալիս, գյուղացիական տնտեսություններն ամեն կարկտահարությունից հետո հայտնվում են անելանելի վիճակում ու տարբեր գույք վաճառելով վճարում բանկերից վերցրած վարկերի տոկոսադրույքները:
Կառավարությունը վերջին երեք տարիներին աղետներից վնաս կրած տնտեսություններին օժանդակություն չի ցուցաբերում: