Մատչելիության հղումներ

Ուրուգվայում Հայաստանի պատվավոր հյուպատոսի թիմը` գոլֆի մրցաշարի հաղթող


Ուրուգվայ - Հայաստանի պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը (կենտրոնում) եւ իր թիմը` գոլֆի մրցաշարի գավաթներով, Մոնտեվիդեո, հունիս, 2011թ.
Ուրուգվայ - Հայաստանի պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը (կենտրոնում) եւ իր թիմը` գոլֆի մրցաշարի գավաթներով, Մոնտեվիդեո, հունիս, 2011թ.
Հայաստանի պատվավոր հյուպատոսին ներկայացնող մարզական պատվիրակությունը առաջին տեղը գրավեց Ուրուգվայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությամբ գոլֆի մրցաշարում:

Հայաստանի պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը իր ուրախությունը հայտնեց հաղթանակի առթիվ ու տեղեկացրեց, որ մրցաշարին մասնակցել են 30 երկրների թիմեր` ավելի քան 80 խաղացողներով:

Հայաստանը ներկայացրել են Գարեգին Ալայանը, Խեսուս Ռաման, Բենխամին Բենիտեսը եւ Նիկոլաս Մարտինեսը:

Հայաստանը ներկայացնող խաղացողներից մեկը` Խեսուս Ռաման ասաց, որ թեեւ ինքը իսպանացի է` ծնված Լա Կորունյայում, մեծ պատվիվ է զգացել` իր մասնակցությունը բերելով Հայաստանի հաղթանակին, քանի որ ունի շատ հայ բարեկամներ ու անցյալ տարի հնարավորություն է ունեցել այցելել Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG