Նորավանք գիտակրթական հիմնադրամի ներկայացրած աշխատանքներում ներառված են նաեւ հետազոտություններ հետխորհրդային երկրներում բնակվող երիտասարդների մասին: Վերջիններիս շրջանում կատարված հարցումները ցույց են տվել, որ Հայաստանից հեռացած երիտասարդների հիմնական մասը գնացել է զբաղվածության հարցը լուծելու, ոմանք էլ` կրթություն ստանալու համար, քիչ չեն նաեւ նրանք, ովքեր այստեղ դժգոհ են եղել կյանքի որակից եւ սոցիալական ապահովվածութունից:
Սփյուռքի նախարարությունն այժմ աշխատում է հայոց լեզվի մեկ միասնական դասագիրք ստեղծելու ուղղությամբ, այդ նպատակով արդեն հանձնաժողովներ են կազմվել: ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանն առաջարկել է առայժմ ստեղծել միայն դասագրքի էլեկտրոնային տարբերակը, որը կիրառության ժամանակ, հնարավոր է, փոփոխությունների ենթարկվի եւ լրամշակվի: