«Հայոց ցեղասպանության հարցը մարդկության դեմ գործած այդ հանցագործությունից 96 տարի անց դեռ բաց է բոլորիս` յուրաքանչյուր հայի համար», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` երկուշաբթի օրը ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստում:
«Բաց է, քանի որ հնարավոր չէ ընկալել եւ հասկանալ պետության կողմից իր քաղաքացիների հանդեպ ծրագրված եւ իրականացված բնաջնջման քաղաքականությունը, բաց է, քանի որ հայ ժողովրդի հանդեպ իրագործված ոճրի հետեւանքները ցայսօր չեն վերացվել` չնայած իննուկես տասնամյակներին, բաց է, քանի որ այսօր էլ կան Մեծ Եղեռնը իրականացնողների ուրացող հետեւորդներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում Հայոց պատմության այս սեւ էջը խեղաթյուրելու համար, բաց է, քանի որ Մեծ Եղեռնը ուրացողները մեր ողբերգությունը դիտում են զուտ որպես միջազգային քաղաքականության մեջ իրենց համար անհարմարություններ ստեղծող երեւույթ եւ չեն ընկալում իրենց ապաշխարանքով հատուցելու անհրաժեշտությունը», - ասել է Սերժ Սարգսյանը:
«Մենք խաղաղ ժողովուրդ ենք, որ պատրաստ է որպես հավասարը հավասարի հետ, արժանապատվությամբ խոսել, քննարկել եւ համագործակցել բոլորի հետ, այդ թվում նաեւ` իր հարեւանների հետ: Սակայն անկախ որեւէ բանից, մենք երբեք չենք հանդուրժելու Հայոց ցեղասպանության ժխտումը եւ անարգանքը մեր անմեղ նահատակների հիշատակի հանդեպ», - ընդգծել է Հայաստանի նախագահը: - «Մենք պատասխանատու ժողովուրդ ենք, որ վերապրելով Հայոց ցեղասպանությունը եւ անցնելով 20-րդ դարի բազմաթիվ արհավիրքներ` անկախ, հպարտ ու հաղթանակած մուտք գործեց 21-րդ դար: Դառնալով միջազգային հանրության լիիրավ անդամ` մենք երբեք չկուրացանք մեր վշտից, երբեք երես չթեքեցինք այլ ժողովուրդների տառապանքներից, այլ հետեւողականորեն պնդեցինք ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ անխուսափելի պատժման անհրաժեշտությունը»:
«Մենք երախտապարտ ժողովուրդ ենք, որ շնորհակալ է բոլոր այն մարդկանց, ովքեր պատմության ծանր պահին օգնության ձեռք էին մեկնել` փորձելով պաշտպանել եւ օժանդակել մեզ: Մենք նրանցից եւ ոչ մեկին չենք մոռացել, իսկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները նրանց հիշատակը ոգեկոչելու նոր հանգրվան կլինեն», - ասել է Սերժ Սարգսյանը:
«Խաղաղություն, պատասխանատվություն, երախտագիտություն» բառերը մեզ անշուշտ անընդհատ կուղեկցեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու մեր աշխատանքներում: Այսօր մենք պաշտոնապես սկսում ենք այդ գործընթացը», - նշել է նա:
Սերժ Սարգսյանի խոսքից հետո, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանձնաժողովի անդամները նիստն սկսել են Տերունական աղոթքով: Այնուհետեւ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը իրենց խոսքն են ուղղել նիստի մասնակիցներին:
Հանձնաժողովը ստեղծվել է Հայաստանի նախագահի 2011 թվականի ապրիլի 23-ի հրամանագրով: Հանձնաժողովի նախագահը Սերժ Սարգսյանն է, քարտուղարը` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Դեմոյանը նիստում զեկուցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման, պետական հանձնաժողովի խորհրդատվական խումբ ձեւավորելու մասին հարցերը:
Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ձեւավորման եւ իրականացվող աշխատանքների համադրման վերաբերյալ հարցը: Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը հանձնաժողովին ներկայացրել է արտերկրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ աշխատանքների վերաբերյալ հարցը:
Հանձնաժողովի անդրանիկ նիստին մասնակցել են նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, մտավորականներ, սփյուռքահայ հայտնի գործիչներ: