Մատչելիության հղումներ

«Ոսկե Ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը


«Ոսկե Ծիրան»-ի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը եւ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Ոսկե Ծիրան»-ի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը եւ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Ոսկե Ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնի մեկնարկը, ինչպես լրագրողների հետ հանդիպմանը չորեքշաբթի օրը հայտարարեց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կտրվի հուլիսի 10-ին:

Եթե առաջին «Ոսկե Ծիրան»-ին մասնակցեցին 11 երկրների ներկայացուցիչներ` ներկայացնելով 122 ֆիլմի հայտ, ապա այս տարի ստացվել է 600 հայտ 57 երկրներից:

Փառատոնի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը փոխանցեց, որ այս տարվա նորույթներից է երիտասարդական կարճամետրաժ ֆիլմերի մրցույթը:

Խաչատրյանը հիշեցրեց, որ վերջին տարիներին «Ոսկե Ծիրան»-ը մեկնում է նաեւ մարզեր, ինչպես նաեւ Ջավախք ու Արցախ:

Միաժամանակ, փառատոնի հիմնադիր նախագահը ցավով շեշտեց. - «Դժբախտաբար, կինոթատրոնները քչացել են: Փառատոնը մեծանում է, կինոթատրոնները քչանում են»:

Խաչատրյանը նկատի ունի այն, որ մայրաքաղաքում գործող ընթամենը երկու կինոթատրոններից մեկը` «Նաիրի» կինոթատրոնը անցած ապրիլից այլեւս չի գործում, քանի որ «Մոսկվա» կինոթատրոնի տնօրինությունը այն այլեւս չի վարձակալում:

«Ողբերգական վիճակ է: Ելքը չեն կարողանում գտնել, որովհետեւ դա զուտ բիզնես է, հնարավոր չէ պետական միջամտությունով կինոթատրոններ բացել: Մենք հրավիրեցինք ինժեներներ Գերմանիայից… Պետք է վերանորոգենք որոշ հատվածներ եւ «Նաիրի» կինոթատրոնը վերագործարկենք, որպեսզի գոնե 10 օր ցուցադրենք ֆիլմերը», - ասաց Խաչատրյանը` շարունակելով. - «Ստիպված ենք թվային կամ DVD որակով ցուցադրել տարբեր տեղերում: Կցուցադրվի ե'ւ ՆՓԱԿ-ում, ե'ւ Թատերական ինստիտուտում, ե'ւ Տիկնիկային թատրոնում, ե'ւ «Նարեկացի» կենտրոնում»:

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը առաջարկել է կինոֆիլմեր ցուցադրել երաժշտական դպրոցներից մեկի դահլիճում:

«Մենք դիմել ենք քաղաքապետին, որը հատկացրել է մեզ մի դահլիճ` Սպենդիարյանի դպրոցի չօգտագործվող դահլիճը: Եթե կարողանանք գտնել մարդիկ, որոնք համաձայնվեն դա տեխնիկապես վերազինել եւ վերանորոգել, մենք պատրաստ ենք ձրի աշխատել եւ ամբողջ տարին ցուցադրել ֆիլմեր», - ասաց Խաչատրյանը:

Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ կան մի շարք ծրագրեր. - «Ես մի քանի ծրագրերի մասին լսել եմ, որոնք արդեն իրականացվում են: Բայց պարզապես չեմ ուզում օր առաջ դրանց մասին ասել: Գիտեմ, մասնավորապես, որ մի առեւտրային կենտրոն է կառուցվում, որի ներսում պետք է լինի կինոդահլիճ»:
please wait

No media source currently available

0:00 0:05:02 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG