Մատչելիության հղումներ

Հայաստանը Մինսկում ռազմարդյունաբերական ցուցահանդեսի է մասնակցում


Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը` նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանի գլխավորությամբ, այսօր մեկնել է Մինսկ, որտեղ մասնակցելու է մայիսի 24-27-ը անցկացվելիք MILEX-2011 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ցուցահանդեսի ժամանակ ներկայացվելու են նաեւ հայկական ռազմարդյունաբերական հինգ ձեռնարկությունների շուրջ երկու տասնյակ արտադրատեսակներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG