Մատչելիության հղումներ

«Խճճված զուգահեռներ»-ը կցուցադրվի աշխարհի 40 երկրներում


Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմը միացել է INSOMNIA-ին եւ առաջիկա 5 տարիների ընթացքում կցուցադրվի աշխարհի 40 երկրներում:

Համապատասխան պայմանագիրը կնքվել է Կաննի կինոշուկայի Հայաստանի տաղավարում ֆիլմի իրավատեր «Պարալլելս» ընկերության եւ Փարիզում տեղակայված ֆիլմերի տարածմամբ եւ վաճառքով զբաղվող INSOMNIA WS կազմակերպության միջեւ:

Այսօր արդեն փակվող Կաննի կինոշուկայում Հայաստանի պատվիրակությունը ներկայացնում են Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, հայաստանցի մի շարք ռեժիորներ, այդ թվում` Հովհաննես Գալստյանը:

Խոշորագույն այդ կինոշուկային Հայաստանը մասնակցում է արդեն երրորդ անգամ: Ներկայացվել են 2009-2010 թվականներին նկարահանված հայկական ֆիլմերի մասին պատմող տեղեկատվական նյութեր, կազմակերպվել են ֆիլմերի ցուցադրություններ:

Ազգային կինոկենտրոնի փոխտնօրեն Վարդան Աբովյանի փոխանցմամբ, կարեւոր է եղել մեր տաղավարում անավարտ ֆիլմերի ցուցադրությունը. - «Այն ֆիլմերը, որոնք գտնվում են արտադրության մեջ` հնարավոր կոպրոդյուսերներ գտնելու համար: Աշխատանքը ընթացել է շատ բեղմնավոր»:
«Այս տարի չեխական «Բարրանդով» ստուդիայի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերվել. աշնանը մենք այստեղ ներկայացնելու ենք իրենց ֆիլմերը: Նույնը ուկրաինական մի կինոստուդայի հետ է նույն համաձայնությունը ձեռք բերվում», - ասաց Աբովյանը` վստահեցնելով, որ մասնակցությունը կինոշուկային «խիստ արդյունավետ» է:

please wait

No media source currently available

0:00 0:03:50 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG